Զգայուն հարց է. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Բաքվին զենք վաճառելու մասին
Հայկական կողմը փորձում է իր լեքսիկոնում հիպերբոլիկ ձեւակերպումներ չօգտագործել: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների այն հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում հայկական կողմը՝ ԵԱՏՄ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը թույլ չտալու համար:
Նրա խոսքով՝ դա բավականին զգայուն հարց է հայկական կողմի համար:
«Մենք ամեն կերպ փորձում ենք անդրադառնալ այդ թեմային՝ օգտագործելով բոլոր հնարավոր ուղիներն ու միջոցները: Տվյալ հարցը եղել է եւ մնում է մեր օրակարգում»,- նշեց նախարարը:

















































