«Կարգին Հայկոն» յուրայիններին տեղավորելու համար ազատվում է բանիմաց կադրերից. ժամկետը՝ մինչև Նոր տարի
Երևանի քաղաքապետարանում հրատապ կարգով ուզում են տեղավորել յուրայիններին՝ կապ չունի մասնագետ է, թե՝ ոչ, կարող է գործը գլուխ բերել, թե՝ ոչ։ Քաղաքապետարանի Henaran.am-ի աղբյուրը պատմում է, թե փորձը ցույց է տվել, որ նոր աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ուղղակի անպիտան են քաղաքապետարանում աշխատելու համար: Հնաբնակները կատակում են՝ «հակառակ պարագայում պետք է լացենք կամ դուրս գանք աշխատանքից»։
Նորելուկներին աշխատանքի տեղավորելու համար երկու սցենար է գործում։ Հիմնական դերակատարությունը «կարգին քաղաքապետը» տվել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանին, նա աշխատակիցներին բացատրում է, որ նպատակահարմար չի համարում իրենց հետ աշխատելը, լավ է իրենք իրենց դիմումի համաձայն դուրս գան:
Այս մեթոդը հաճախ աշխատում է, ովքեր էլ չեն ենթարկվում, նրանց համար Վահե Խաչատրյանը հրահանգել է մինչեւ Նոր տարի ատեստացիա անցկացնել: Ատեստացիան նշանակված է դեկտեմբերի 5-ին եւ 24-ին: Ի դեպ, հանձնաժողովի նախագահն էլ հենց ինքն է՝ Վահե Խաչատրյանը:
Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում մինչև տարվա վերջ սպասվում են լուրջ կրճատումներ՝ յուրայիններին տեղավորելու համար։ Քաղաքապետարանում հնաբնակները խոսում են, որ երբևիցե նման բան չեն տեսել՝ այսքան յուրայինների մուտք, այն էլ բանիմաց կադրերի փոխարեն: Նորերի գրագիտության եւ պատրաստվածության մասին լռում են կամ ժպտում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim