ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5-ին աշխատանքային այց կկատարի Հայաստան։ Այս մասին ասվում է Պետդումայի պաշտոնական կայքում։
Նա կմասնակցի ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին:
Այցի շրջանակում Պետդումայի խոսնակը երկկող հանդիպումներ կանցկացնի:
Նոյեմբերի 5-ին Վյաչեսլավ Վոլոդինը կանցկացնի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը կայացել է 2019-ի մայիսի 20-ին Բիշքեկում: Խորհրդարանականները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը, հավաքական անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին համատեղ դիմադրելու միջոցները, ինչպես նաեւ ՀԱՊԿ մասնակից երկրների օրենսդրությունների մերձեցումը:
Նիստի ընթացքում Վյաչեսլավ Վոլոդինը հանդես եկավ առաջարկությամբ՝ ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հերթական նիստը եւ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստն անցկացնել այս տարվա աշնանը Երեւանում։ Նա ընդգծեց, որ «մեր նիստի արտագնա ձեւաչափը, մի կողմից, բարձրացնում է միջխորհրդարանական փոխգործակցության արդյունավետությունը, մյուս կողմից՝ հնարավորություն է ընձեռում խորհրդարաններին ավելի հանգամանալից պատմել իրենց առաջնահերթությունների մասին»։ «Ճիշտ կլիներ ընդլայնել մեր միջոցառումների աշխարհագրությունը՝ կազմակերպելով դրանք հերթով ԱՊՀ անդամ պետություններում, զարգացնելով արտագնա ձեւաչափի գործելակերպը»,- ասաց Պետական դումայի նախագահը։
ՀԱՊԿ ԽՎ տասնմեկերորդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Մոսկվայում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim