Գիտնականները կապ են հայտնաբերել ֆիզիկական ու հոգեբանական ջերմության միջեւ
Ամերիկացի հոգեբանները պարզաբանել են, որ ֆիզիկական ջերմությունը ուղղակիորեն կապացված է հարաբերությունների ջերմության հետ, հայտնում է Planet-today–ը։
Այսպիսով գիտությունը հիմա ապացուցել է, որ ֆիզիկական ու հոգեբանական ջերմության միջեւ կապը զուտ փոխաբերական չէ։ Մարմնի ու շրջակա միջավայրի ջերմությունն ազդում է հարաբերությունների ջերմության, հարմարավետության զգացումի վրա, ասում է Թեքսասի համալսարանի գիտնականն իր հոդվածում։
Կամավորները հետազոտության ընթացքում ձեռքները մի քանի րոպե պահել են սառը կամ տաք հեղուկով լի փաթեթների վրա, որից հետո ինչ-որ խաղ պետք է խաղային անծանոթ մարդկանց հետ։ Տաք ձեռքերով մարդիկ իրենց ավելի լավ էին զգում ու ավելի հեշտ համագործակցում, քան նրանք, ովքեր սառը փաթեթի վրա էին ձեռքները պահել։
Այնպես որ, եթե ուզում եք ժամադրության ընթացքում լավ տպավորություն թողնել, ավելի լավ է տաք վայրում ժամադրվեք, այլ ոչ թե սահադաշտում։ Հայտնի է նաեւ, որ միայնակ մարդիկ ավելի շատ են սիրում տաք լոգանք ընդունել, իսկ կինոյի երկրպագուները տարվա ցուրտ եղանակին սիրում են ռոմանտիկ ֆիլմեր դիտել։ Երբ մարդիկ իրենց միայնակ են զգում, նրանք ենթագիտակցաբար ձգտում են դեպի ջերմություն։
Այնպես որ եթե հարաբերություններում խնդիրներ են սկսվում, դրանք կարող եք հեշտությամբ լուծել պարզապես ամուր գրկախառնություններով ու միասին թեյ խմելով։ Այդ մանր հնարքները կարող են հրաշագործ ազդեցություն թողնել հարաբերությունների վրա՝ ապահովելով դրանց հոգեկան ջերմությունը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...