Եկեղեցականները Փաշինյանի առջեւ դնելու են «հայ եկեղեցու պատմության» հարցը. «կան նաեւ կոմֆորմիստներ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին:
Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։
Հիմա, ի վերջո, ԿԳՄՍ-ն որոշում է կայացրել, որ այդ առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, ներառվում հայոց պատմության ծրագրի մեջ: Արդյոք հոգեւոր խորհրդի երկօրյա քննարկումների առարկան եղե՞լ է հայ առաքելական եկեղեցու պատմության նկատմամբ իշխանությունների մոտեցումը։
«Ոչ, հոգեւոր խորհրդի երկօրյա նիստերի ընթացքում չենք քննարկել այդ հարցը, որոշել ենք հարցն այսօր ուղղել Փաշինյանին ու Միրզոյանին, թե ինչու եւ ինչպես կարելի է նման բան։ Չնայած` կարող է եւ չուղղենք, չլսենք իրենց, որովհետեւ խորհրդում առկա է պնդումը, որ հարցը միանշանակ պետք է դնել` առանց իրենց կարծիքը լսելու, որ հերիք ու բոլ եղավ, մենք դեմ ենք, եւ անթույլատրելի, հակաառաքելական է նման քայլը։ Չնայած խորհրդի կազմում այլ տեսակետ էլ կա, կան նաեւ կոմֆորմիստներ, որ գտնում են` կարելի է եւ այդպես»,- ասաց հոգեւոր խորհրդի մեր աղբյուրը:
Աշխարհականների՞, թե՞ հոգեւորականների թվում են նրանք։ «Աշխարհականներ են՝ ՀՀՇ-ական իշխանությունների հետ ջերմ կապերի մեջ եղած»: Իսկ Վեհափա՞ռը։ «Վեհափառն իրեն անաչառ է պահում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim