Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել Մեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու է Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի Առաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներին Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել Չինաստանում Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ ԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևը Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը ՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-ն

Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԿենսաչափական անձնագրերին զուգահեռ Հայաստանում կներդրվեն նաև e-gate համակարգերՀաստատվել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլարԳրիգորյանն ու Բուդրիսը քննարկել են տարածաշրջանային կապակցվածության և խաղաղության օրակարգը Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և ԼարսումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացիԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումըՔո ձայնը որոշիչ է. ԱԺ ընտրություններ 2026
Հայաստան

2019 թ. ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին ավելացել է 40%-ով․ դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը: Այս մասին հայտնում է Վարչապետի աշխատակազմը:

Ողջունելով ԱՄՆ գործընկերներին՝ վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ և նշել, որ բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ուղղությամբ ու կարևոր նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգների համար։ Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ գործընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, հաստատակամ է այն կյանքի կոչելու հարցում և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ օժանդակությունն էլ ավելի կխթանի դրանց հաջող իրականացումը:

Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ԱՄՆ-ն ևս հետաքրքրված է Հայաստանի հետ արդյունավետ գործընկերությունն էլ ավելի զարգացնելու հարցում: Դեսպան Թրեյսին ասել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թ. ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով, և առաջարկել քննարկել այն Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հնարավորությունները: Իր հերթին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը նշել է. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։ Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել դատաիրավական, հակակոռուպցիոն, տնտեսական, օրենսդրական բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորություններին: Տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջանակում մտքեր են փոխանակվել զբոսաշրջության, էներգետիկայի, ագրոբիզնեսի, ՓՄՁ խթանման ուղղություններով ընթացիկ ծրագրերի շուրջ, արծարծվել են հետագա անելիքներին առնչվող հարցեր, խոսվել է նաև երիտասարդության քաղաքացիական ակտիվությունը խթանող նախաձեռնությունների անհրաժեշտության մասին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքից և վերահաստատել Միացյալ Նահանգների՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններին աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ հետ գործընկերության և փորձի փոխանակման կարևորությունը Հայաստանի բարեփոխումների, տնտեսական առաջընթացի և ժողովրդավարական հաստատությունների զարգացման համատեքստում: