Կաշառք վերցնելու ու պաշտոնեական դիրքը չարաշահելու համար դատապարտված՝ վարչապետի խորհրդականի հայրն ազատ է արձակվել
Իմ պաշտպանյալ Գագիկ Մազմանյանն անհիմն է կալանավորվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետի նախկին տեղակալ Գագիկ Մազմանյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը, ում պաշտպանյալը Նիկոլ Փաշինյանի Լևոն Մազմանյանի հայրն է:
Նշենք, որ Գագիկ Հովհաննեսի Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք վերցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ նա զբաղեցնելով ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնը, պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Տապինո» ՍՊԸ տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը կազմել և Կենտրոնի հարկային տեսչություն է ներկայացրել ակնհայտ խեղաթյուրված տվյալներով հարկման հիմք հանդիսացող փաստաթղթեր, որի հետևանքով նվազեցրել է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի, շահութահարկի գումարները և չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկերը պետական բյուջե վճարելուց: Հանցագործությունը կատարվել է 2007-2008 թվականներին, ինչի համար նա դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, սակայն այս տարի օգոստոսին ազատ է արձակվել:
Ըստ վերջինիս պաշտպան Աշոտ Սարգսյանի՝ իր պաշտպանյալը ազատ է արձակվել, քանի որ այն հոդվածներով, որ նա մեղադրվում էր, վաղեմության ժամկետն է կիրառվել:
«Անհիմն կալանավորում է եղել, որից հետո պաշտպանյալիս երկուսուկես տարի առողջական վիճակը լրիվ վատթարացել էր, բայց դրա հիման վրա չեն ազատ արձակել, դրան ոչ ոք բանի տեղ չէր դնում, ինչպես միշտ, կալանավորի առողջական վիճակը ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասաց նա:
Աշոտ Սարգսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը կալանավորել է Մազմանյանին, իրենք վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն Վերաքննիչ դատարանում, ըստ փաստաբանի, դատ չէր լինում: «Դեռևս 2018-ի ամռանը՝ հունիսին լիներ դատաքննությունը, սակայն դատաքննություն չէր կայանում տարբեր պատճառներով: Նրան ուղղակի պահում էին կալանքի տակ: Հետո արդեն սկսվեց գործը և այն հոդվածներով, որով նա մեղադրվում էր, վաղեմությունն արդեն կիրառելի էր և վաղեմության հիմքով գործերը կարճվեցին և նա ազատ արձակվեց»,- պարզաբանեց պաշտպանը:
Աշոտ Սարգսյանը հավաստիացրեց, որ վարչապետի օգնական Լևոն Մազմանյանի հայրը լինելու հանգամանքը կապ չունի Գագիկ Մազմանյանի ազատ արձակման հետ: «Լևոնն ուր, գործի կարճելը՝ ուր. Լևոն Մազմանյանը Մոսկվայում էր գործի կարճելու ժամանակ, կապ չունի նրա ազատ արձակելու հետ, որ վաղեմությունը լրանում է՝ Լևոն Մազմանյանն ի՞նչ կապ պետք է ունենա, ձեռները ճար լիներ մինչև վերջ էդ անօրինակությունը կշարունակեին»,- ասաց նա:
Նշենք, որ Գագիկ Մազմանյանի որդին՝ Լևոն Մազմանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել 2019 թվականի հունիսին, Գագիկ Մազմանյանն ազատ է արձակվել օգոստոսին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim