3 հաստիք է կրճատվել, հաջորդ կրճատումները լինելու են առաջիկա ամիսներին․ Արայիկ Հարությունյան
3 նախարարությունների միավորման արդյունքում 13 հաստիք է կրճատվել, հաջորդ կրճատումները լինելու են առաջիկա ամիսներին։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Ընդհանուր առմամբ՝ մեր բյուջեն ավելացել է 12,9 տոկոսով կամ 20 մլրդ դրամով, դա չի վերաբերում ոչ միայն կրթության և գիտության ոլորտին այլ նաև համամասնորեն մշակույթին և սպորտին։ Մշակույթն ու սպորտը, բնականաբար, իրենց ծավալներով փոքր են, ըստ համամասնության այնտեղ էլ է ավելացել»,-նշեց նա։

















































