Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը Անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը Ուսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայով Ագարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվել Մեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտները Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու է Առաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվի

ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՍյունիքի հիմնանորոգված 3 ճանապարհահատվածում ի հայտ են եկել թերություններ․ շինարարը դրանք վերացնում է սեփական միջոցներովԱրթիկի համայնքային ոստիկանների բացահայտումըԱռանձնապես խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվելՄեկնարկում է Կիբեռլաբորատորիայի սարքավորումների մատակարարման գործընթացըԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծինՆարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Հայաստան

Չեմ հավատում, թե իշխանությունները բռնի ուժի կիրառմամբ կբացեն Ամուլսար տանող ճանապարհը, բայց այդ սցենարին ևս պատրաստ ենք. Ջերմուկի բնակիչ

Ոչ միայն Ջերմուկ համայնքի բնակչությունը, այլև բազում հայեր իրենց կամքով, որոշմամբ և իրավունքով Ամուլսարում փակել են հանքարդյունաբերության էջը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով կարծիքներին, թե Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մարել է:


«Պայքարը կանգ չի առել: Մեր վերջին խոշոր ակցիայից հետո, որն ուղեկցվեց ջերմուկցիների դասադուլ-գործադուլով, հասկացանք, որ ունենք բավարար ուժեր` հարցը տվյալ ձևով լուծելու համար, բայց քանի որ մենք կիսում ենք հեղափոխության գաղափարախոսությունը և չենք ցանկանում`Հայաստանում ցնցումներ լինեն, դրա համար ակտիվ վիճակն է մի քիչ մարել»,-ասաց Բունիաթյանը` ընդգծելով, որ բնակչության շրջանում դիրքորոշման փոփոխություն, վստահաբար, չկա:

«Բնակիչներս հաստատակամ ենք մեր որոշման մեջ, մենք Ամուլսարի հարցը դիտարկում ենք նույն հարթության վրա, ինչպես Արցախի հարցը, դրանք չենք տարանջատում: Երկուսն էլ մեզ համար հայրենիք են, և Ամուլսարի փրկության ու պահպանության համար մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,-նշեց Ջերմուկի բնակիչը:


Վերջինս, անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, թե Ջերմուկում որոշ անձինք հանդիպումներ են ունենում բնակիչների հետ և տարատեսակ սպառնալիքներով համոզում դուրս գալ Ամուլսարի պայքարից, ասաց, թե այդ անձինք, հավանաբար, նախկին իշխանության ներկայացուցիչներ են:

«Չգիտեմ` ում հրահանգով, միգուցե` սեփական նախաձեռնությամբ: Բայց քանի որ այս պահին հստակ փաստեր չունեմ, անուններ չեմ տա: Մենք կունենանք ապացուցող փաստեր, թե ով, երբ և ինչ է ասել, և կհրապարակենք դրանք»,-ասաց Բունիաթյանը` նշելով, որ հնարավոր փաստերը ներկայացնելու կաշկանդվածություն և վախեր չունեն:

Հարցին` հավանական համարո՞ւ մ է պնդումները, թե իշխանությունները Ամուլսար տանող ճանապարհը կբացեն, և հանքը կշահագործվի ոստիկանության բռնի ուժի կիրառմամբ, և որ ՀՀ նոր ոստիկանապետ կնշանակվի այնպիսի անձ, որը կգնա բռնությամբ ճանապարհը բացելու քայլին, Շիրակ Բունիաթյանը պատասխանեց.

«Ես չեմ կարծում, որ պետք է հնին վերադարձ կլինի, և բռնի ուժի գաղափարը նորից կվերադառնա Հայաստան: Ամեն դեպքում, փորձում ենք չհավատալ նման սցենարների, բայց ոչինչ չենք բացառում»,-ասաց Բունիաթյանը` ընդգծելով, որ այդ սցենարին ևս պատրաստ են և չեն նահանջի: