Պատասխան Սամվել Բաբայանին. Արցախի ԱԺ-ն որոշել է մերժել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի խորհրդարանի այսօրվա նիստի օրակարգում է նաեւ Սամվել Բաբայանի կողմնակիցների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Խորհրդարանական ուժերը, մեր տեղեկություններով, կոնսենսուսի են եկել՝ մերժել Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախագիծը:
Հիշեցնենք․ ամիսներ առաջ Բաբայանը նախաձեռնել էր ստորագրահավաք, եւ արդյունքում մոտ 20 հազար ստորագրություն է հավաքվել, որ սահմանադրական փոփոխություններ իրականացվեն, եւ հանվի նախագահի թեկնածուի համար պահանջվող մշտական բնակության ցենզը, որը հնարավորություն կտա Սամվել Բաբայանին նախագահի թեկնածու առաջադրվել:
Սակայն Արցախում դեմ են այդ փոփոխությանը եւ կարծում են, որ այդ առաջարկը հակասում է Սահմանադրությանը ու հղի է վտանգավոր հետեւանքներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim