Ալեքսիս Օհանյանը՝ Հայոց ցեղասպանության բանաձեւի ճանաչման մասին․ Այժմ հերթը Սենատինն է
Reddit-ի եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական բանաձեւին։ «Կարեւոր նորություններ Վաշինգտոնից՝ Ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախագիծը։ Այժմ հերթը Սենատինն է․․․»,- գրում է Օհանյանը։
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։
Քվեարկության արդյունքներով 405 կոնգրեսականներ կողմ են եղել բանաձեւին, եւ միայն 11-ը՝ դեմ։

















































