Հոռետեսի ու լավատեսի տարբերությունը
«Հրապարակ»-ը գրում է․
«Հոռետեսի ու լավատեսի տարբերության մասին հայտնի արտահայտությունը հենց մեզ՝ հայերիս է վերաբերում։ Նույն կիսատ բաժակը մեզնից մեկը տեսնում է կիսով չափ լիքը, մյուսը՝ կիսով չափ դատարկ։ Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը (տես էջ 5) իրարամերժ արձագանքների էր արժանացել՝ իշխանության ներկայացուցիչները ցնծում էին, թե հենց սա էինք ուզում, որ հայտարարի միջազգային հեղինակավոր կառույցը, իսկ ընդդիմությունը ցնծում էր, թե սա իսկական ապտակ էր եւ նախազգուշացում չափը կորցրած իշխանություններին։
Միանգամայն նույնկերպ, երբ վարչապետ Փաշինյանն այցելում է մարզեր, եւ մարդիկ ձգտում են մոտենալ, շոշափել նրան, հետը սելֆի անել, թուշը պաչել, իշխանության ներկայացուցիչները հուզմունքից կարկամում են եւ մտածում, որ ողջ Հայաստանը սիրում-պաշտում է իրենց ղեկավարին, ու եթե նոր ընտրություններ լինեն, ոչ թե 80 տոկոս, այլ մի բան էլ ավելի կհավաքի «Քաղպայմանագիրը»։
Բայց այդ տեսարանները դիտող ընդդիմությունն ու պրագմատիկ մարդիկ հասկանում են, որ մեր ժողովուրդը «սիրում» է գրեթե բոլոր իշխանավորներին, իսկ թուշը պաչելը, սելֆի անելն ու օրհնանքները բոլորովին կապ չունեն նրա իրական վերաբերմունքի, առավել եւս՝ քվեախցիկում կատարելիք ընտրության հետ։ Նրանք Նիկոլ Փաշինյանի հայտնվելուց ուրախանում են այնպես, ինչպես կուրախանային, եթե սիրելի մուլտհերոս «նու պագադիին» կամ «Երաժշտական փոստարկղը» վարող Սուսաննա Շահինյանին տեսնեին իրենց թաղում։ Վերադառնալով հոռետեսի ու լավատեսի տարբերությանը․ հարուցվող քրեական գործերի տարափն էլ հանրության մի հատվածը գնահատում է որպես քաղաքական հետապնդում ու 37 թիվ, իսկ իշխանամետ զանգվածը՝ որպես արդարության հաղթանակ, արդար դատաստան եւ իրենցից գողացված փողերի վերադարձ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim