Ձմռան շեմին փայտի հարցը մնում է խնդրահարույց. «8 խմ-ով չենք կարա սաղ ձմեռ յոլա գնանք»
«Փաստ» թերթը գրում է.
«Անտառահատման դեմ պայքարի՝ հայտարարված խստացումը անտառներով հարուստ մարզերում լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել բնակչությանը։ Անշուշտ, ապօրինի անտառահատման դեմ պայքարել պետք է, անշուշտ, անտառները պահպանելն անհրաժեշտ է:
Սակայն, երբ դրան զուգահեռ չկան այլընտրանքային լուծումներ, արդյունքում ստացվում է էլ ավելի ծանր վիճակ: Մասնավորաբար, Լոռու եւ Տավուշի մարզերում բնակչությունը ձմռան շեմին պարզապես կանգնած է փաստի առաջ, քանի որ մեկ խորանարդ մետր փայտի գինը հասել է աննախադեպ չափերի՝ 23-25 հազար դրամի։
Բնակիչները մեր լրագրողների հետ զրույցում բողոքում էին, որ իրենք բացարձակապես ի վիճակի չեն նման գումար վճարել ձմեռվա վառելիքն ապահովելու համար։
«Մենք ոչ կարանք գազ վառենք, ոչ էլ 25000 դրամ տանք մի կուբ փետի հըմար, եթե սենց գնաց, ամեն ինչի էլ կդիմենք»,-թերթի հետ զրույցում ասել է գյուղացիներից մեկը։
Կառավարությունը այս հարցը որոշակի մեղմելու համար ընտրել է արտաքուստ այլընտրանքային միջոց, որը, սակայն, արդյունավետ չէ. թույլատրվում է հավաքել, այսպես կոչված, «հնուկները»:
Նախատեսվել է յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 8 խորանարդ մետր փայտ ձեռք բերելու կտրոն՝ 8 հազար դրամ արժողությամբ, սակայն խոսքը անտառի անհասանելի հատվածների մասին է, որտեղ որեւէ տեխնիկա անզոր է բարձրանալ, եւ չկա ոչ մի նպաստավոր պայման փայտի հավաքման համար։
Բնակիչներից մեկը զայրույթով նշել է, որ «նախ՝ 8 մետրով չենք կարա սաղ ձմեռ յոլա գնալ, իսկ փետն էլ ընենց տեղեր են, որ մինչեւ տուն հասցնելը կարժենա 20 հազար դրամ»։ Ստացվում է, որ մարդիկ ձմռանն ընդառաջ լուրջ խնդրի առաջ են կանգնած, եւ չի բացառվում, որ խնդրի հետ կապված դիմեն ծայրահեղ քայլերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim