Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը Անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հայաստան

Չի՞ հակասում արդյոք վարչապետի հրահանգն օրենքին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանն ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայկ Մարտիրոսյանն ընդունել է առաջարկը ու կաշխատի մաքսային համակարգում:

Բոլորն են հիշում այդ խայտառակ միջադեպը, որը շոուի բոլոր կանոններով ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ և բոլոր լրատվամիջոցներով։ Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն այդ օրերին արժանացավ ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։

Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարտիրոսյանին ոչ միայն օրենքի խախտմամբ հեռացրեց աշխատանքից, այլև օրենքի խախտումով հրահանգում է աշխատանքի ընդունել։

ՊԵԿ «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի նախկին պետ Հայկ Ֆարմանյանին 168.am խնդրեց մեկնաբանել, թե «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքին արդյո՞ք չի հակասում վարչապետի սույն հայտարարությունը, և ինչպե՞ս է առհասարակ ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու կարգը: Վերջինս նկատեց, որ զուտ օրենքի տեսանկյունից նման բան լինել չի կարող:

«Բոլոր այն դեպքերում, երբ ՊԵԿ մաքսային ծառայության առաջատար կամ գլխավոր պաշտոններում առաջանում է թափուր պաշտոն, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ հերթականության, կարող է տեղի ունենալ հետևյալ իրավիճակներից որևէ մեկը․

1) ՊԵԿ ղեկավարը տասնհինգօրյա ժամկետում, օրենքի պահանջներին բավարարող հարկային, մաքսային կամ ՊԵԿ համակարգում քաղաքացիական ծառայություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձանցից կարող է կատարել նշանակում՝ առաջնայնությունը տալով ավելի երկար ստաժ ունեցող մաքսային ծառայողներին կամ այն ծառայողներին, որոնց ատեստացիայի արդյունքներով շնորհվել է ավելի բարձր կոչում:

2) Վերը նշված ժամկետում նշանակում չկատարելու դեպքում՝ ՊԵԿ ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել կադրերի ռեզերվից՝ դարձյալ առաջնայնությունը տալով ավելի երկար ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:

3) Թվարկված ժամկետներում նշանակում չկատարելու դեպքում՝ ՊԵԿ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է փակ մրցույթ, որին մասնակցելու հիմնական պայմաններից մեկը, ի թիվս այլ պայմանների, մասնագիտական աշխատանքի փորձն է։ Առաջատար պաշտոնների համար անհրաժեշտ է 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ գլխավոր պաշտոնների համար՝ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ։ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ի համաձայն՝ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (ուշադրություն` ոչ թե թափուր, այլ ժամանակավոր թափուր), այսինքն՝ այն դեպքում, երբ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը գտնվում է հղիության կամ ծննդաբերության արձակուրդում, մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, կամ մաքսային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելը ժամանակավոր անհնար է դարձել՝ այդ պաշտոնը կարող են զբաղեցնել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձինք, որոնց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաշվի առնելով օրենքի պահանջները, մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով»,- օրենքի պահանջը ներկայացրեց Հայկ Ֆարմանյանը:

168.am