ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործը
Հատուկ քննչական ծառայությունը վարույթ է ընդունել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հետ առնչվող քրեական գործը։ Այս մասին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
ՀՔԾ-ն վարույթն ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ:

















































