Երբևէ չի եղել, որ մարզպետարանի աշխատակիցներն այսքան բարձր աշխատավարձ ստանան․ Սանոսյան
«Վարչապետը շատ հստակ պատասխան տվել է կոռեկտ չեմ համարում դրանից հետո լրացուցիչ բան ասել»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էր նախարարների, փոխնախարարաների գլխավոր քարտուղարների աշխատավարձը՝ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումից արդյունավետության փոփոխություն զգացվում է մարզպետը դրական արձագանքեց, սակայն նշեց, որ իր ընտանիքում ոչինչ չի փոխվել։ Մարզում բարեփոխումներից խոսելով Սանոսյանը նշեց, որ ազատագրել եմ մարզը նախկին գյուղապետերից։
Մանրամասն՝ Yerevan-Today-ի տեսանյութում

















































