Առաջիկայում կրկնվող ստորաբաժանումները ենթակա են կազմալուծման. Պապիկյանը՝ օպտիմալացման մասին
Օպտիմալացումն ընթացիկ պրոցես է եւ յուրաքանչյուր կրճատում պետք է կախված լինի տվյալ նախարարության արդյունավետությունից եւ կառավարելի լինելուց: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Երբ միավորել ենք նախարարությունները, ունեցել ենք կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումներ: Նախնական փուլում բոլորը միավորվել են: Առաջիկայում այն ստորաբաժանումները, որոնք կրկնվող են, դրանք ենթակա են կազմալուծման:
2020 թվականի բյուջեով ունենք 313 աշխատակից, բայց սպասվում են նաեւ այլ պետական մարմինների միավորումներ, որոնք իրենց հերթին ենթադրելու են այլ կրճատումներ»,-ասաց նա:

















































