Ոստիկանությունը բացահայտել է 700․000․000 դրամի թաքցված շրջանառություն․ (տեսանյութ)
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ և ծաղկի առևտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849․600․000 դրամ, որից ձևակերպվել է ընդամենը 149․519․905 դրամ։ Այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը և չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 10․000․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը անհատ ձեռնարկատիրոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի հիման վրա անհատ ձեռնարկատերը նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։ Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի 2․000․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել անձինք, որոնց միջոցով էլ 2018-ի օգոստոսից հիշյալ անհատ ձեռնարկատերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim