Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը Անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հայաստան

Ստիպված եմ դիմել դատարան, բայց զգուշացնում են՝ եթե պնդեմ, կարող են բուհն առհասարակ փակել. «Ան․ Շիրակացի» համալսարանի ռեկտորը՝ վարչապետին

«Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մեծարգո պարոն վարչապետ
Ես և իմ ընկերներն առաջինը ողջունեցինք Ձեր՝ իշխանության գալը և մինչ այսօր հուսով ենք, որ չենք խաբվել։ Մեր գլխավոր նպատակն էր, որ կառավարման լծակը հայտնվի բանիմաց, հայրենանվեր մարդկանց ձեռքերում, ովքեր ընկալում են, որ ժողովուրդը հոգնել է ապրել նախագահի, նախարարի, փոխնախարարի, պետի և այլնի կարծիքով․ ժողովուրդն ուզում է ապրել օրենքով։

Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում։ Համաձայն ՀՀ Կրթության, Լիցենզավորման մասին և մի շարք այլ լավ օրենքների՝ երեք անգամ դիմել եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիա ստանալու համար։ Գնել եմ նոր կահավորանք, ժամանակակից սարքավորումներ և գործիքներ՝ ծախսելով մոտ 50 000 ԱՄՆ դոլար։ Հանրապետական հիվանդանոցի հետ («Արմենիա» բժշկական կենտրոն) համաձայնագրով նախապատրաստվել ենք համատեղ աշխատելու, սակայն, ինչպես նշեցի, ստանում եմ մերժում՝ վերացական պատասխանով՝ «մանկավարժական կազմի, ուսումնական պլանի, զբաղեցրած տարածքների և հայտի սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով», երբ ամեն ինչ լիովին համապատասխանում է կարգի պահանջներին։ Ի՞նչ անենք, որ ես, միամիտ մարդ, օրենքին եմ հավատացել։ Եթե բուհերի մի մասին այդ մասնագիտությամբ լիցենզիա տալ կարելի է (ըստ ռեկտորի կապերի), մյուսին՝ ոչ, ընդունե՜ք համապատասխան օրենք, որպեսզի մեզ մեր վիճակը պարզ դառնա։


Նախորդ իշխանությունները խոշոր մասնավոր բուհերի մենաշնորհը պահում էին մի զարմանալի երանգավորմամբ․ «Տեսնենք՝ նրանք կկարողանա՞ն աշխատել, նոր ձեր մասին կմտածենք»։ Ձեր կառավարության ներկայացուցիչները շարունակում են պահել դրանց մենաշնորհն այլ մեկնաբանությամբ․ «Նրանք խախտումներ են թույլ տվել։ Ստուգենք, նրանց հարցերը լուծենք, հետո ձեր մասին կմտածենք»։ Ի՞նչ կապ ունի որևէ բուհի խախտումը մի այլ բուհի լիցենզավորման հետ, մանավանդ որ այդ բուհերի խախտումները երբեք չեն հայտնաբերվելու, պատիժ էլ երբեք չի լինելու։ Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։ Իսկ մասնավոր բուհերը դարձել են մեծ ու փոքր, քանի որ մի մասին տրվել է ամեն ինչ՝ օրինական և ապօրինի, այդ թվում՝ հարյուր տարի ժամկետով հատկացրել են անհատույց վարձակալությամբ շենքեր, մի քանի միլիոն դոլար արժողությամբ շենքերն էլ վաճառել են մի քանի հազարով և այլն, իսկ մյուսներին առաջարկել են սպասել։ Ազատ երկրում, ինչքան ես գիտեմ, աշխատող ձեռքերին չեն խփում։

Կրթության և մանավանդ բարձրագույն կրթության ոլորտում գլխավոր նպատակը պետք է լինի առաջադիմության բարձրացումը (իրականորեն)։ Ամեն ինչ պետք է ուղղված լինի դրան։ Մասնավոր կրթությունը ստեղծում է պետական բուհերի համար անհարմար մթնոլորտ՝ մրցակցություն, ընդ որում՝ առանց պետությունից ջանք պահանջելու, իսկ կրթությունը (ինչպես ամբողջ երկիրը) զարգանում է մրցակցության առկայության պայմաններում։

Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ։ Եթե մասնավոր հիմնարկությունները վատ են աշխատում, պատճառն ավելի շատ պետք է փնտրել ոչ թե հիմնարկությունում, այլ լիցենզավորող մարմնի գործունեության մեջ։ Լիցենզիան հանձնել են ՍՊԸ-ին և տվել բացարձակ ազատություն՝ «ինչ ուզում ես, արա՜» ասելով, նա էլ ինչ ուզում, անում է։

Խնդիրը պետք է լուծել՝ լիցենզավորման մարմինների աշխատանքը կարգավորելով։ Վերջիններս պետք է կառավարող մարմիններից վերածվեն կազմակերպիչ, կարգավորիչ մարմինների։ Տվյալ դեպքում նրանք պետք է մշտապես հետևեն բուհերի աշխատանքին, ըստ անհրաժեշտության՝ նշեն թերությունները, հնարավորություն և ժամանակ տան դրանք վերացնելու, իսկ որոշ հարցերում նաև օգնեն։ Այսպիսի իրավիճակում ոչ միայն բուհերը, այլև ողջ հանրապետությունը կսկսի աշխատել։ Մենք ընտելացել ենք, որ պետական կառույցը պետք է կարգադրի, պետական պաշտոնյան բոլորից խելացի ու միշտ իրավացի է և այլն։ Դրանք բռնապետական մոտեցումներ են։ Հիմա կարևոր է, որ պետությունը համագործակցի ձեռներեցի հետ։ Այսօր մենք շատ գոհ կլինենք, եթե հասնենք այն մակարդակին, որ պաշտոնյաները գոնե չխանգարեն ձեռներեցի գործունեությանը։

Հիմա ես ստիպված եմ դիմել դատարան, բայց տարբեր աղբյուներից ինձ զգուշացնում են, որ եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է։

Եթե մերժումը պայմանավորված է բուհի ռեկտորի պրոֆեսիոնալիզմի պակասով, ապա (կներեք անհամեստությանս) ես 1976 թ․ գերազանցությամբ ավարտել եմ Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ Մոսկվայի պետական համալսարանը, խոսում եմ հինգ լեզվով, աշխատում եմ հայերեն և ռուսերեն լեզուներով, ԽՍՀՄ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ (երեսունչորս տարեկանից), իրավաբանության դոցենտ եմ, արտասահմանում մի քանի միջազգային հանդեսների խմբկոլի անդամ եմ, մոտ 200 գիտական աշխատությունների հեղինակ, ընդգրկված եմ արտասահմանում տպագրված աշխարհի առաջավոր լեզվաբանների հանրագիտարաններում։ Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։ Բայց բոլոր ձեռքբերումներս իմ հայրենիքոմ մշտապես անտեսվել են։ Գուցե պատճառն այն է, որ 42 տարի աշխատել եմ հանրապետության ամենակոռումպացված բնագավառներից մեկում՝ բուհական համակարգում, բայց երբեք կաշառակերությամբ չեմ զբաղվել, ինչի համար հույս ունեի գոնե նոր իշխանություններից շնորհակալական բառ լսել։ Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՜չ գիտական վաստակը, ո՜չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)։ Շատ դժվար է ամբողջությամբ նվիրվել հայրենիքիդ և իշխանության կողմից մշտապես ընդունվել որպես երկրորդ կարգի անձնավորություն։

Իհարկե, այս նամակը ես գրում եմ՝ Ձեր օգնություն արդարությունը ակնկալելով։ Հավաստիացնում եմ, որ այսօր մեր հանրապետությունում նման իրավիճակում եմ ոչ միայն ես»։