Հիմա պահպանողակա՞ն, թե հեղափոխական տնտեսություն
«Իրատես» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում սկսվեց 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Տնտեսական հեղափոխություն խոստացած Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած եկող տարվա բյուջեն 4,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ Համա թե հեղափոխական աճ է։ Ինչու մեկուկես տարում իշխանությունը չկարողացավ տնտեսությունն այնպիսի զարգացման հուն տանել, որ ոչ թե հազիվ նախորդների արձանագրած ցուցանիշներին «ձգի», այլ գոնե երկու-երեք նիշով բարձր տնտեսական աճ ապահովի։
2020-ի բյուջեի թվերին հետևելիս, հարց է առաջանում. եթե թվային առումով Հայաստանի գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթում ոչ մի էական բեկում չկա, ինչո՞ւ մերժեցինք նախորդ իշխանությանը, չէ՞ որ հասարակության դժգոհության հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական վիճակն էր։ Փողոց դուրս եկած մարդկանց այնքան էլ հետաքրքիր չէր ու չէ՝ հայ-ռուսական, հայ-ամերիկյան հարաբերությունները «փայլու՞ն» են, թե՞ ոչ, կառավարության անդամը մե՞կ, թե՞ 2 մլն դրամ աշխատավարձ կստանա, նրանք առաջին հերթին մտածում էին, որ իրենց կյանքի պայմանները պիտի բարելավվեն։ Իսկ հիմա ստացվում է, որ նախորդ իշխանությունն այնքան էլ վատը չէր այս առումով, պետական բյուջեն կազմվում էր նույն տրամաբանությամբ, ինչ այսօր է։ Եվ սա բառի բուն իմաստով, որովհետև և՛ նախորդ, և՛ այս բյուջեի անփոխարինելի «հեղինակը» Ատոմ Ջանջուղազյանն է։
Բայց վերջինս մեղավոր չէ, որ «ճամպրուկով փողերը» չեն գալիս պետական բյուջե, դրսի փողերն էլ պետական գանձարանի ճանապարհը շփոթել են։ Ի՞նչ անի Ջանջուղազյանը, որ պետական պարտքը շարունակում է աճել և այս տարի կկազմի 7,3 մլրդ դրամ, չնայած պաշտոնյան պատկերավոր հույս է տալիս՝ ռիսկերն ավելի շատ դեպի ներքև են, քան վերև։
Ի դեպ, բյուջեի նախագիծը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չհիշեց տնտեսական հեղափոխության մասին, ավելին, փաստեց. «Մենք բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը»։ Պահպանողակա՞ն։ Հիմա տնտեսությունը պահպանողակա՞ն է, ի՞նչն եք պահպանում, կարո՞ղ է էլի նախորդների իներցիան։ Ո՞ւր կորավ հեղափոխությունը։ Հիմա արդեն հեղափոխական Փաշինյանն ասում է. «Մենք առաջնորդվում ենք հայտնի սկզբունքով՝ надейся на лучшее, готовься к худшему»։ Փաստորեն, էլի լավ ենք պրծել, կարող էր ավելի վատ էլ լինել։
Եվ որքան Նիկոլ Փաշինյանը «խորանում» է երկրի տնտեսության մեջ, այնքան ավելի լավ է հասկանում՝ նախկինների բյուջեն իր բյուջեից հուսադրող էր։ Իսկ այս փաստը հասարակության աչքից մի ամիս, մի տարի կարող ես թաքցնել, բայց ոչ ավելի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim