Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ տարի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։ Այս մասին նա հայտարարել է «Կոմերսանտ»թերթին տված հարցազրույցում։
«Երեւանում մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ հրավերներ փոխանակեցինք։ Պայմանավորվեցինք, որ սկզբում ես պաշտոնական այցով կգամ, հետո՝ ինքը։ Գուցե տարվա առաջին կեսին ես գամ, երկրորդ կեսին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը»,- ասել է նա։

















































