Ովքեր արժանի են փռվելու, փռվելու են․ Ոստիկանապետի ԺՊ
ՀՀ ոստիկանապետի ժամանակվոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի ասած «ասֆալտին» փռելու թեմային, թե արդյոք շարունակվո՞ւմ են այդ «օպերացիաները»։
«Այո, իրականացվում է և իրականացվելու է, և էդ ասֆալտին փռելը եկեք ընկալենք որպես խոսք, և խոստանում եմ, որ եթե նման անձինք ի հայտ գան, ովքեր արժանի են փռվելու, փռվելու են։ Դա ես խոստանում եմ»,-ասաց Արման Սարգսյանը։
Ինչ վերաբերում է սևազգեստներին հայտնաբերելու և «ծաղկավոր բաբոչկա» հագցնելու մասին վարչապետի հերթական հայտարարությանը, Արման Սարգսյանը նորից նույնը կրկնեց։
«Ես ձեզ խոստանում եմ, որ ոտնձգություններ կատարող յուրաքանչյուր ոք, եթե ոստիկանության ծառայողների աշխատանքի ընթացքում ի հայտ գա, և մենք ունենանք դրա անհրաժեշտությունը, մենք օրենքի սահմաններում ամեն ինչ անելու ենք, այդ թվում՝ օրենքի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառում, ինչը ես չեմ թաքցնում, կտեսնեք»,-ասաց պարոն Սարգսյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim