Պարգևավճարների ֆոնդի ձևավորումից հետո Ոստիկանությունում յուրաքանչյուր ոք կարող է անհամեմատ բարձր վարձատրվել․ ոստիկանապետի պաշտոնակատար
2020թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ պարգևավճարների ֆոնդի ձևավորումից հետո Ոստիկանությունում յուրաքանչյուր ոք կարող է անհամեմատ բարձր վարձատրվել։
«Երբ որ պարգևավճարների ֆոնդը ձևավորվեց, դրա շրջանակներում վերլուծվեց ընդհանուր հանցավորության դինամիկան, թե քանի առաձանապես ծանր հանցագործություն է եղել, քանի ծանր, քանի հասարակական հնչեղություն ստացած գործեր կան, նաև կարևորություն տրվեց մարդու կյանքը փրկելուն և ոստիկանության զարգացմանն ուղղված մոտեցումներին, և մենք, այդ թվին համահունչ, ֆոնդից առաձնացրել ենք հատված, որն այս տարվա մարտին ստորագրվեց և սեպտեմբերին փոփոխություններով հաստատվեց»,-ասաց նա։
Ըստ այդմ՝ ոստիկանապետի պաշտոնակատարի խոսքով՝ Ոստիկանությունում յուրաքանչյուր ոք կարող է անհամեմատ բարձր վարձատրվել, եթե ինքը կարողանա ստանալ օպերատիվ տեղեկություն հանցագործությունների վերաբերյալ , ճիշտ ձևով ներկայացնի և իրացնի իր ստացած օպերատիվ տեղեկությունները։ Իսկ ոչ օպերատիվ կառույցների համար, օրինակ՝ ոստիկանության զորքեր, պետական պաշտպանության գլխավոր վարչություն, պահակապարեկային ծառայություն, Սարգսյանն ասաց, որ այստեղ լիբերալ է եղել մոտեցումը, հատկացումներն ինքն է ղեկավարել։ «Բայց առյուծի բաժինը փորձել եմ տալ կրտսեր ծառայողներին, որ ոգեկոչվեն և անտարբեր չդառնան»-ասաց նա և նշեց, որ այստեղ իմանալու և վերադասին զեկուցելու խնդիր ունեն։
«Օրինակ՝ շարքային ծառայողը լսել է, որ համագյուղացին որևէ վատ բան է արել, կասկածի, թե որ պետիս ասեմ, կարողա գյուղ հասնի, որ ես եմ ասել, այ էս մոտեցումը պետք է կանխվի։ Պետք է անտարբեր չանցնեն, տեղեկացնեն, հասկանան, որ ոչ միայն գումար վաստակելու խնդիր է, այլ սուրբ պարտականություն, մյուսներն էլ մոտիվացված կծառայեն»,-ասաց նա։
Ըստ Սարգսյանի՝ սկզբնական շրջանում ծրագրի վրա աշխատելուց տեսնում էին, որ անընդհատ նույն մարդիկ են պարգևատրվում, բայց արդեն շրջանակի լայնացում կա։ «Տեսնելով գործընկերներին, որ, ընդունենք, 180 000 են ստանում, բայց բացել են առանձնապես ծանր հանցագործություն, 250 000 տարել են, մյուսներն էլ ձգտում են ամեն ինչ անել, որ առաջինը հասնեն դեպքի վայր ու ստանան այդ ինֆորմացիան»,-ասաց նա և նշեց, որ ընդհանուր բացահայտել են 300 հանցագործություն և 566 ծառայող արդեն իսկ մասնակցել է այս գործընթացին։
«Ծառայողներից 169-ը 29,8% պարգևավճար ստացել է երկու և ավելի անգամ, այսինքն՝ մարդիկ տեսել են, գնահատվել են և սրա արդյունքում մոտիվացվել են ավելի լավ աշխատել։ Ծանր հանցագործությունների ծախսը 230 000 դրամ է, դրա մեջ ներառված չեն առանձնապես ծանր հանցագործություն կատարած և հետախուզման մեջ գտնվող անձի բացահայտումը։ Նաև կյանք փրկելն է խրախուսվում, օրինակ՝ որ կամրջի վրա տեսավ, որ անձը կյանքին վերջ է տալիս, արագ արձագանքելու դեպքում, բացի այլ պարգևներից, մեդալ, պատվոգիր, կարող է նաև գումար վաստակել»,-ասաց նա։
Ոստիկանապետի պաշտոնակատարը նշեց, որ լավ կլինի, որ աշխատավարձը բարձրանա, բայց հարկավոր է նայել, թե ինչքան են բյուջեի հնարավորությունները:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim