Նիկոլն ու Արարատը պետք է լքեն կառավարական առանձնատունը. Սոնա Աղեկյան
Պետք է բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ չծախսել երկու ընտանիք պահելու համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
«Շուրջ 387 միլիոն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ կառավարական առանձնատանը ապրի Նիկոլը եւ Արարատը: Ինչ են անում այս 2 քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը բարելավվելու համար: Որեւէ քայլ ես որպես քաղաքացի չեմ արձանագրել ոչ իմ կյանքում, ոչ մտերիմներիս կյանքում, ոչ էլ երկրի առօրյայում»,- ասաց նա:

















































