Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը Անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հայաստան

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը ՀՀ-ում ակտիվ քննարկումների առիթ է դարձել. Զոհրաբ Մնացականյան

 

Շատ ուրախ եմ, որ BBC-ին տված իմ հարցազրույցը Հայաստանում բավական ակտիվ քննարկում է ծավալել, որը ինձ համար առաջին հերթին կարծիքների բազմազանության, ժողովրդավարության արտահայտություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չէ: Նման հաղորդումը, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում ոչ միայն Հայաստանում: Եվ այդ առումով շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում բազմակարծություն է, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին BBC-ի Hard Talk հաղորդաշարին Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցից հետո ՀՀ արտգործնախարարի հասցեին քննադատությունների ալիք էր բարձրացել: Մասնավորապես, քննադատները մեղադրում էին, որ Զոհրաբ Մնացականյանը չի արձագանքել լրագրողի այն պնդմանը, որ Արցախը հայկական չէ, ինչպես նաև հարցազրույցում չի անդրադարձել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

«Շատ օգտակար էր ինձ համար քննադատական կարծիքներ լսելը: Ես նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է: Եվ ի ցույց է դնում այն ամենը, ինչը մենք պնդում ենք՝ բազմակարծությունը, ժողովրդավարական հիմքերի առկայությունը, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդումը: Գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է լինելու, որոշում եմ կայացրել գնալ այնտեղ, որպեսզի ամրագրեմ այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից: Իմ խնդիրը եղել է մաքսիմալ սփռել այն, ինչն առաջնային է մեզ համար: Նորից փնտրելու ենք նոր առիթներ՝ նորից սփռելու այն, ինչը մեզ համար առաջնային է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը չբարձրաձայնելուն, ԱԳՆ ղեկավարը նշեց. «Հուսով եմ, որ բոլորն են կիսում այն դիրքորոշումը, որը արտահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած է մեզ համար ամենակարևոր բանը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի կարգավիճակը: Կարծես, մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք բոլոր հարթակներում, ներառյալ՝ այս ոճի ծրագրում»:

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանի համար ԼՂ հիմնախնդիրը պարզապես տարածքային վեճի հարց չէ. «Մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է: Այստեղ մեզ համար առաջնային մեր մտահոգությունը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով և իր կարգավիճակը որոշելու իրավունքով: Արցախը, ինչպես ՀՀ-ն, տարածք է, որտեղ ապրում են հայեր, որպեսզի մնա պատմական հայկական տարածք, անհարժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանվի այսօր և ապագայում»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։