Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվել Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգը Անդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին Բրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ ՎենսՀաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցըՀամայնքապատկան առողջության կենտրոնները համալրվում են բժշկական նորագույն սարքավորումներովԱՄՆ Սենատը պահանջում է դադարեցնել Իրանի դեմ բոլոր ռազմական գործողություններըՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հայաստան

Տնտեսության աճի արդյունքները զգում են միայն նախարարներն ու կառավարության էլիտան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին երեք եռամսյակների տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Դրանց համաձայն՝ բարձր աճերը Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են, չնայած արդյունքները հասարակության հիմնական զանգվածներին հասանելի չեն։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ հասանելի կլինեն, գրում է 168.am-ը։

Կարևորը` կառավարության անդամները` ի դեմս նախարարների, և գործադիրի քաղաքական էլիտան՝ ի դեմս փոխնախարարների ու մարզպետների, արդեն զգում են այդ աճերի ուղղակի ազդեցությունն իրենց եկամուտների վրա։ Ըստ այդմ էլ՝ նրանք հավանաբար դատում են տնտեսության զարգացումների ու հասարակության սոցիալական վիճակում տեղի ունեցող փոփոխությունների մասին։

Օպերատիվ տվյալներով՝ տարեսկզբի 9 ամիսներին տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 7,1 տոկոս։ Ճիշտ այնքան, որքան առաջին եռամսյակում էր։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արձանագրվեց 7,1 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Առաջին կիսամյակի արդյունքներով՝ այն նվազեց` իջնելով 6,5 տոկոսի։ Բայց հիմա վերստին բարձրացել է։

Տարեսկզբի 9 ամիսներին անկում է արձանագրվել միայն երկու ոլորտներում` խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության վերաբերյալ տվյալները ներկայացվում են եռամսյակը մեկ, այս անգամ դրանք ևս հրապարակվել են։

Ըստ այդմ, տնտեսության այս առանցքային ճյուղում անկումը շարունակել է պահպանվել։ 9 ամսվա տվյալներով՝ այն կազմել է 4,8 տոկոս։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 2,2 տոկոսով։ Միևնույն ժամանակ՝ շարունակվել է արդյունաբերության ակտիվ վերելքը։ Սեպտեմբերին այն գրանցել է 11 տոկոս աճ, ինչի արդյունքում ոլորտի ցուցանիշն ընդհուպ մոտեցել է 10 տոկոսի` առայժմ կազմելով 9,7 տոկոս։ Բայց այս տեմպով գնալու դեպքում կասկած չկա, որ շուտով երկնիշ կդառնա։ Արդյունաբերության մեջ աճը խորացավ այն բանից հետո, երբ վերսկսեց ակտիվանալ հանքարդյունաբերությունը։

Դա արտահայտվեց՝ ինչպես գործող ընկերությունների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ՝ Թեղուտի վերագործարկմամբ։ Ինչպես հայտնի է, դեռևս իշխանափոխությունից առաջ Թեղուտի հանքի շահագործումը դադարեցվեց։ Այն վերսկսեց աշխատել այս տարվա երկրորդ եռամսյակում, ինչն էլ շատ արագ իր ազդեցությունը թողեց՝ ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ՝ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշների վրա։

Եթե տարեսկզբին հանքարդյունաբերությունն անկումային էր, ապա տարվա կեսին սկսեց աճի միտումներ դրսևորել։ Արդեն տարեսկզբի 8 ամիսների տվյալներով՝ աճը հասավ գրեթե 15 տոկոսի։

Թեև դեռևս չի հրապարակվել տնտեսական աճի 9 ամիսների, այսպես ասած, բացվածքը, այնուհանդերձ ենթադրվում է, որ հանքարդյունաբերության առաջընթացը պահպանվել է, ինչն էլ, ըստ ամենայնի, ուղղակիորեն ազդել է՝ ինչպես ոլորտի, այնպես էլ՝ արտահանման ցուցանիշների վրա։

Սեպտեմբերին արտահանումը բարձր աճ է գրանցել։ Այն իսկապես ռեկորդային է գործող կառավարության համար։ Իշխանափոխությունից հետո արտահանումը նման աճ չէր գրանցել։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այն կազմել է 33 տոկոս։

Առաջին հայացքից՝ իսկապես տպավորիչ ցուցանիշ է։ Բայց երբ մի փոքր հետ ենք գնում` այդ տպավորությունն անմիջապես խամրում է. սեպտեմբերին արձանագրված բարձր աճը, առաջին հերթին՝ նախորդ տարվա նույն ամսվա ցածր բազայի արդյունք է։ Անցած տարվա այդ ամսին արտահանումը չափազանց տխուր վիճակում էր։ Ոչ միայն աճ չկար, այլև արձանագրվել էր անկում. 2018թ. սեպտեմբերին արտահանումը նվազել էր շուրջ 15 տոկոսով։ Այնպես որ, ամենևին էլ զարմանալի չէ, որ այս տարի նման բարձր աճ է գրանցվել։

Պատահական չէ, որ նախորդ ամսվա համեմատ՝ արտահանման ծավալը գրեթե փոփոխության չի ենթարկվել, եթե, իհարկե, 0,2 տոկոս աճը լուրջ ձեռքբերում չհամարենք։
Սեպտեմբերի այս «բարելավումից» հետո արտահանման տարեկան ցուցանիշը ևս թռիչք է արձանագրել։ 9 ամսվա արդյունքներով այն հասել է 7,9 տոկոսի, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ հազիվ 4,6 տոկոս էր։

Ներմուծումը ևս աճել է։ Միայն թե ոչ այն պատճառով, որ անցած տարվա սեպտեմբերին ներկրումները դրսից կրճատվել էին։ Անցած տարվա սեպտեմբերին ունեինք 2,7 տոկոս ներմուծման աճ։ Այս տարի աճը կազմել է գրեթե 29 տոկոս, ինչի շնորհիվ ներմուծումը տարվա կտրվածքով այլևս զրոյական չէ կամ դրան մոտ։ Ներմուծումն 9 ամսում ավելացել է 4,7 տոկոսով։

Տնտեսական ակտիվությանը շարունակում են մեծապես նպաստել առևտուրն ու ծառայությունները։ Թեև առևտրի ոլորտում աճի տեմպը վերջին շրջանում աստիճանաբար նստում է։ Սեպտեմբերին այն կազմել է՝ 7,5, իսկ տարվա արդյունքներով` 8,8 տոկոս։

Հայտնի պատճառներով առայժմ նույն տեմպով պահպանվում է ծառայությունների աճը։ Այն բարձր է 15 տոկոսից։ Փոխարենը` ակտիվությունը ոչ մի կերպ չի վերականգնվում շինարարության ոլորտում։ Ճիշտ է, այստեղ աճ կա, բայց այն լռվել-մնացել է 4,4 տոկոսի վրա։ Անգամ սեպտեմբերին գրանցված 4,2 տոկոս աճը տարեկան ցուցանիշներում բան չի փոխել։ Շինարարությունը չի կարողանում վերադառնալ տարեսկզբի բարձր աճին։ Ու դրա հիմնական մեղավորը կառավարությունն է, որը չի հասցնում ժամանակին իրականացնել պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը։
Պարզվում է՝ «աննախադեպ» ճանապարհաշինությունը ևս փրկություն չէ։ Շինարարությունը ոչ մի կերպ չի արդարացնում տարեսկզբին վարչապետի փայփայած հույսերը։

Չնայած դեռ ուշ չէ, և վիճակագրությունն աշխատելու ժամանակ ունի։ Ընդ որում, ինչպես շինարարության, այնպես էլ՝ գյուղատնտեսության ոլորտում։
Հատկապես որ, կառավարությունն իր կանխատեսումներում արդեն ամրագրել է, որ գյուղատնտեսությունն այս տարի առնվազն անկում չպիտի արձանագրի։ Ու հավանաբար շուտով կտեսնենք նաև դրա վիճակագրական հիմնավորումները։

168.am