Ակնհայտ է, որ այս տարի 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու. Վարչապետ
Այս տարվա 10 ամիսներով ունենք 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, չնայած գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու այս տարի, բայց ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս, չնայած ԿԲ-ն 6,9 տոկոս է գնահատում տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը բոլորը վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականներ՝ բարձրացման միտումով: Այսինքն նախկինում իրենց արած կանխատեսումները փոխել են պլյուսով»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ ըստ այդմ, այս տարվա 10 ամիսների արդյունքում ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9,7 տոկոս աճ, շինարարության 4,4 տոկոս աճ, առեւտրի շրջանառության 8,8 տոկոս աճ, ծառայությունների 15,5 տոկոս աճ.
«Ունենք նաեւ միջին ամսական աշխատավաձի աճ 5,9 տոկոս, որից 7,6 տոկոսը պետական հատվածում, 4,1 տոկոսը մասնավոր հատվածում:
Հատկանշական է արտահանման ոլորտում աճը. Մենք արդեն ունենք 7,9 տոկոս արտահանման աճ, ընդ որում տարվա սկզբին մինչեւ 3 տոկոսով կրճատում ունեինք:
Սպառողական գների ինդեքսի ցուցանիշը, որը գնաճի ցուցանիշ է, կազմել է 1,6 տոկոս: Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում եւ նույնքան նեղսրտում են, երբ գնաճը ցածր է լինում: Դրա համար 1,6 տոկոսը, կարծում եմ՝ այն ցուցանիշն է, որը մեր տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու հնարավորություն կտա»,-ընդգծեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim