25 տնտեսվարողներ արդեն սպանդանոցներ կառուցելու հայտ են ներկայացրել. դրանք կլինեն բոլոր մարզերում
Հայաստանի ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել սպանդանոցներ արդեն կառուցող եւ կառուցման հայտ ու նախագիծ ներկայացրած 25 տնտեսավարողներ հանրապետության բոլոր մարզերից:
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ողջունել է նրանց պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը՝ վստահեցնելով, որ ՍԱՏՄ-ն պատրաստ է տրամադրել համապատասխան խորհրդատվական աջակցություն սպանդանոցների կառուցման աշխատանքներն ավարտելու եւ շահագործման հանձնելու համար: Հիշեցնելով, որ 2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար, ՍԱՏՄ ղեկավարը շեշտել է, որ սպանդնոցային ծագման մսեղիքով սպառողներին ապահովելու համար ներդրվելու են առավելագույն ջանքեր:
Տնտեսվարողները խոսել են սարքավորումների ձեռքբերման, տարածքների կառուցապատման, սանիտարահիգիենիկ նորմերի, ինչպես նաեւ ֆինանսական ներդրումների հետ կապված խնդիրների մասին: Նրանք նշել են, որ իրենց համար կարեւոր է աշխատակիցների վերապատրաստման հարցը:
Տեսչական մարմնի պատասխանատուները պարտավորվել են ոչ միայն տրամադրել սպանդանոցներին ներկայացվող պահանջները, այլեւ, ՍԱՏՄ մասնագետների մասնակցությամբ, անցկացնել դասընթացներ մսի սպանդանոցային ծագումը վկայող էլեկտրոնային անասնաբուժական ձեւաթուղթ տրամադրելու կարգի մասին, ներգրավել միջազգային փորձագետներ՝ սպանդանոցների աշխատակիցների վերապատրաստման համար: Մասնագետները ներկայացրել են նաեւ սպանդանոցների կառուցման մի քանի տարբերակներ եւ նվազագույն ծախսերով միջազգային պահանջներին համապատասխանող սպանդանոց հիմնելու հնարավորությունները:
Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ եւ, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, այդ թվում եւ՝ սպանդանոցների նկատմամբ, Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim