Անձի առևանգում Արմավիրի մարզում. կասկածյալների թվում է Շենավան գյուղի գյուղապետը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժին է դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամը իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել, իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին, ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից և ստիպողաբար նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր:
Հ. Հունանյանը հայտնել է նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, ովքեր ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը:
Ոստիկանները պարզել են նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են. Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը:
Գ.Շամշյանի տեղեկություններով, նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Իսկ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:
Ինչպես հայտնել էր Lragir.am-ը, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր ոսրացել, իսկ հետո լուսանկարնվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից:
Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից,
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim