ՀՀ-ում իշխող կուսակցությունը վեր է ածվել ատելության կուսակցության. Կարեն Բեքարյան
Հայաստանի իշխանություններին այսօր հաջողվեց ապակառուցողականությամբ փորձել
հասնել Ադրբեջանին և մրցել՝ նրանից առաջ անցնելու համար: Այս մասին «Տողերի արանքում» հեռուստանախագծի հերթական թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներն ու Հայաստանի ներքաղաքական խնդիրները:
Անդրադառնալով Ադրբեջանում ստեղծված իրավիճակին՝ Բեքարյանը նշել է, որ կա տեսակետ, որ երկար ժամանակ հասունացած գործընթացը, որն ուղղակիորեն անդրադառնում է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակին և տարրական իրավունքների պաշտպանությանը, ինչ-որ պահի ինչ-որ ձևով պիտի դուրս գար մակերես:
«Կա նաև տեսակետ, որ ինչ-ինչ ձևերով այս ամենի հետ կապ ունեն նաև արտաքին ուժերը», - ասել է վերլուծաբանը՝ ընդգծելով, որ այսօր նայելով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ հարկ կա ևս մեկ անգամ հիշելու երկու էական հանգամանք, որ միջազգային հանրության աչքերում տարբերություն էր ստեղծում Հայաստանի Հանրապետության, որոշ դեպքերում՝ Արցախի Հանրապետության, և Ադրբեջանի միջև:
«Առաջին հերթին՝ արցախյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա մոտեցումները և կառուցողականության աստիճանը՝ ըստ միջազգային ընկալումների: Հիշենք, որ տարիներ ի վեր բանակցային գործընթացում Ադրբեջանը հանդես էր գալիս բավական ապակառուցողական կեցվածքով: Երբեմն այս մասին ասվում էր ուղիղ, երբեմն՝ տողատակերում: Այսօր Հայաստանի իշխանություններին հաջողվեց ապակառուցողականությամբ փորձել հասնել Ադրբեջանին և մրցել՝ նրանից առաջ անցնելու համար: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով՝ արդեն հնարավորություն ունեցել ենք անդրադառնալու», - նշել է Կարեն Բեքարյանը:
Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանն իր ժողովրդավարության մակարդակով ողջ նորանկախ շրջանում էապես զիջել է Հայաստանին, և շատ միջազգային կազմակերպությունների և մասնագիտացված կառույցների գնահատականով՝ զիջել է նաև Արցախին:
«Եվ այս ընթացքում, երբ կա հնարավորություն ամբողջ աշխարհին նորից ցույց տալու, թե ինչպիսին է այդ տարբերությունը, որը մեզ համար միաժամանակ շատ էական հաղթաթուղթ է, մենք, կարծես թե, գնում ենք հակառակ ճանապարհով՝ ստեղծելով ինստիտուտ Հայաստանի Հանրապետության ներսում, որի արձագանքները վաղ թե ուշ կգան՝ որպես քաղբանտարկյալների ինստիտուտ: Ի՞նչ ենք շահելու մենք Ադրբեջանի հետ այս հարցում հավասարվելու դեպքում և ո՞ւր ենք գնում այս գործընթացում՝ սրա մասին արժե մտածել», - նշել է Բեքարյանը՝ հավելելով, որ ՀՀ-ում իշխող կուսակցությունը վեր է ածվել ատելության կուսակցության, ունենք ատելության խոսք, բաժանարար գծեր, անընդհատ թշնամիների փնտրտուք և այդ ողջ ընթացքում՝ հարձակումներ դատական իշխանության վրա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել