Կառավարությունը սեպտեմբերին ակտիվ է եղել․ գործուղումների հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Այսպիսով, սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման:
Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել:
Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն ու Հակոբ Վարդանյանը միասին մեկնել են 6 գործուղման` 2-ական: Ս. Պապիկյանը, օրինակ, Աբու Դաբիում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսին, եւ, որպես արդյունք, ներկայացված է, որ խորհրդի նախագահը ցանկություն է հայտնել գալ Հայաստան: Այսինքն՝ գործուղումն արդյունք է տվել:
Իսկ Քաղավիացիայի վարչության ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը Աշգաբադ մեկնելիս թեեւ նպատակ է ունեցել վերականգնել Աշգաբադ-Երեւան-Աշգաբադ չվերթերը, բայց ընդամենը այմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային քննարկումները: Այսինքն՝ անարդյունք գործուղում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել