Վաչագան Ղազարյանն ու նրա կինը պետությանը վերականգնել են 2 մլրդ 850 հզր դրամ
2018 թվականի հունիսի 22-ին 310.1 հոդվածի 1-ին մասի և 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը մեղադրյալի կարգավիճակ ունեն:
Նրանք պետությանը վերականգնել էն 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ․ այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Քրեական գործը վերաբերում է հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելուն և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելուն:
Նշենք, որ ՀՔԾ հայտնել էր նաև Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների մասին, սակայն քրեական գործի առկայության մասին չի հայտնում։

















































