Բժիշկ, որ դարձավ հումորիստ. Միխայիլ Գալուստյանը նշում է ծննդյան 40-ամյակը (լուսանկարներ)
Հոկտեմբերի 25-ին լրանում է ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանի ծննդյան 40-ամյակը, գրում է Starhit.ru-ն:
Միխայիլ Գալուստյանը ծնվել է 1979 թվականին Սոչիում՝ հասարակ ընտանիքում՝ մայրը բուժքույր, հայրը՝ խոհարար: Ծնողները Գալուստյանին Նշան անունն են տվել:
Սովորել է բժշկական ուսումնարանում՝ «ֆելդշեր» մասնագիտությամբ: Այնուհետ ընդունվել է Սոչիի տուրիզմի պետական համալսարան, սակայն չի ավարտել այն:
Միխայիլ Գալուստյանը ճանաչում է ձեռք բերել Ուրախների և հնարամիտների ակումբում իր խաղով: 2003 թվականին Սոչիի թիմը դարձել է ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգայի հաղթող:
2006 թվականին Գարիկ Մարտիրոսյանի հրավերով Գալուստյանը նկարահանվել է «Наша Russia» հեռուստանախագծում: Այդ ժամանակ Գալուստյանն իսկապես հայտնիություն է ձեռք բերել Ռուսաստանում:
Արտիստը կարծում է, որ տղամարդը մինչ 40 տարեկանը պետք է ընտանիք կազմի, տուն ունենա և կարողանա բարեկեցիկ կյանք վարել:
«Ասում են՝ 40-ամյակը չի կարելի նշել: Այնպես չէ, որ ես սնահավատ եմ, բայց եթե խելացի մարդիկ նման բան են խուրհուրդ տալիս, ուրեմն մի բան կա: Սարսափելի ոչինչ չի լինի: Ընկերներս կհասկանան: Նրանք նույնպես չեն նշել իրենց 40-ամյակը»,- ասել է Գալուստյանը:
Հումորիստը նաև նշել է, որ ապագայի համար միայն աողջություն կցանկանար, որպեսզի կարողանա վայելել այն ամենը, ինչ ունի:


















































«Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը
Միխայիլ Գալուստյանը հիվանդանոց է դիմել սրտի ցավերով
Միխայիլ Գալուստյանի եւս մեկ ընկերություն է սննկացել
Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակը
«Ես հայ եմ։ Ես 3000 տարեկան եմ». Միխայիլ Գալուստյան
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել