Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանին փորձում են ոչնչացնել որպես դիմադրողականության կենտրոն

 

Միշտ կողմ եմ եղել, որ աշխատավարձերը բարձր լինեն, այն մարդը, ով պետական ապարատում է աշխատում, պետք է արժանապատիվ ապրի: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց PR տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացմանը: «Ինչո՞ւ թաքուն, ես դա չեմ կարողանում հասկանալ: Ինձ դուր է գալիս ՊԵԿ նախագահի մոտեցումը, ով ասում է, որ աշխատում ենք և պետք է ստանանք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սկզբնական շրջանում պաշտոնյաների՝ հեծանիվով, ոտքով աշխատանքի գնալուն, այլ PR ակցիաներին, Կարեն Քոչարյանը նշեց. «Այդ միանգամյա PR քայլերն էյֆորիկ իրավիճակում են աշխատում, իսկ երբ էյֆորիկ ալիքը գրեթե լիովին նստել է, այդպիսի բաներն էլ չեն աշխատում, դրա համար էլ չի էլ արվում»,-ասաց նա:

Ռազմական պահեստազորի պետ Վոլոդյա Հովհաննիսյանը նշեց, որ թեև հայտարարվել է, որ սպաների աշխատավարձերը բարձրացել են, բայց իրականում աշխատավարձերն ընդհանրապես չեն բարձրացել, այլ միայն հավելավճարներն են բարձրացել, այն էլ՝ երեք տոկոսով: Ըստ նրա, երբ այլ կարևոր ոլորտների աշխատավարձերը չեն բարձրացել, այս բարձրացումն անբարոյականության բացարձակ արտահայտություն է:

«Սա պարզապես յուրայինների լավ ապրելու տենդենց է: Նիկոլ Փաշինյանը մսխում և փոշիացնում է ՀՀ պետական բյուջեն, այն ծառայում է ոչ թե ժողովրդին, այլ մերձակա շրջապատի հարստացմանը»,-ասաց նա:

Ռազմագետ Գևորգ Գրիգորյանը կարևորեց աշխատավարձերի համաչափ բարձրացումը: «Հարցն այն է, թե ինչո՞ւ այդ ամենը արվեց գաղտնի»,-ասաց նա: Անդրադառնալով արտաքին վտանգներին՝ նա նշեց, որ մեր ժողովուրդն այսօր ավելի շատ կենտրոնացած է շոուների, քան մարտահրավերների վրա, որոնք կապված են մեր անվտանգության հետ:

«Մենք չենք կարողանում դինամիկ բարձրացնել մեր փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ: Թուրքիան ակտիվ ջերմ հարաբերություններ է ստեղծում Ռուսաստանի հետ, իսկ մենք, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, չենք կարողանում լինել ռազմական գործընկեր: Ներկա իշխանությունն ավելի է հեռացնում երկիրը ռազմական գործընկերոջ հետ կառուցողական կապերից»,-ասաց նա:

Անդրադառնալով Արսեն Բաբայանի դեմ իրականացվող գործողություններին՝ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ կգա ժամանակ և այդ նույն դատին կարժանանան դատողները: Նույն հարցի վերաբերյալ Կարեն Քոչարյանը նկատեց, որ Արսեն Բաբայանին մեղադրում են իշխանությունը յուրացնելուն օժանդակելու մեջ և նշեց. «Ստացվեց, որ յուրացնողը չկա, բայց կա օժանդակողը, իսկ իրավաբաններն ասում են, որ դա նոնսենս է»:

Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի ազատ արձակելու հավանականությանը, նա նշեց. «Ինչ էլ լինի, չեմ հավատում, որ որևէ իշխանություն կանի նման բան: Չեմ հավատում, որ կա որևէ անհատ, որը կփորձի հող հանձնել, նույնը կարող եմ ասել Նաիրի Հունանյանին ազատ արձակելու մասին»,-ասաց նա:

Վոլոդյա Հովհաննիսյանը նկատեց, որ այն հոդվածով, որով Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա է քրեական գործ է հարուցվել, կալանք չի լինում, տույժ է լինում: «Երբ տեսել են, որ չեն կարող Արսեն Բաբայանին կալանքի մեջ պահել, նոր հոդվածով են մեղադրանք առաջադրել»,-ասաց նա:

Նա նշեց նաև, որ չկա այն տուժող սուբյեկտը, որը իրավական հարթության վրա պատասխան պետք է պահանջեր: «Արսեն Բաբայանին մեղադրում են այնպիսի արարքների համար, որոնք իրավաբանության մեջ ընդհանրապես գոյություն չունեն»,-ասաց նա: Ըստ նրա՝ այստեղ Հրայր Թովմասյանին իրավական համակարգից հեռացնելու հարցն է դրված, և ընտրվել է քաղաքական ազդեցության ստոր մեթոդներ:

«Ռոբերտ Քոչարյանին փորձում են ոչնչացնել որպես դիմադրողականության կենտրոն, իսկ Սահմանադրական դատարանի ոչնչացումն արվում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի համար, այլ նաև այն բանի, որ Ղարաբաղյան հարցի վերջնական որոշումը պետք է կատարի Սահմանադրական դատարանը»,-ասաց նա: