Փակ տարածքներում ծխելը կարգելվի. որքանո՞վ է ընդունելի այս որոշումը (վիդեո)
Փակ տարածքներում ծխելը կարգելվի. Կառավարությունը հաստատել է օրենքի նախագիծը, որը պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից: Կառավարությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացնում է կարծիքներ՝ որքանո՞վ է ընդունելի այս որոշումը:
Ռեստորաններից մեկի ներկայացուցիչը նկատել է, որ շենքի առաջին հարկում տեղակայված ռեստորանների դեպքում՝ խնդիր է լինելու այն, որ մարդիկ անընդհատ դուրս են գալուս ծխելու՝ անհարմարություն պատճառելով շենքի բնակիչներին:
Ռեստորանների հայկական միության համակարգող Աշոտ Բարսեղյանն էլ նշել է, որ իրենք չեն ցանկանում ոստիկանի դեր ստանձնել եւ վերահսկել իրենց հաճախորդների պահվածքը:
Մանրամասները տեսանյութում:

















































