ԱԻՆ-ում թեժ է. Ֆելիքս Ցոլակյանի դեմ աշխատում են. բանը հասել է վարչապետին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում:
Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, չի լռել, կողմնորշվել ու ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին: «Ժողովուրդ» օրաթերթին Ֆելիքս Ցոլակյանը պատմել է, որ խնդրել է վարչապետին նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն`ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը:
«Իմ դեմ չեն աշխատում, ինչ-որ մեկի օգտին են աշխատում: Այսօր մարդիկ դեմոկրատիան սխալ են հասկացել. ում աշխատանքից ազատում ես, գիտեն, թե պետք է գնան բողոքեն, որ իրեն գործից հանել ես. ամբողջ միտքը սրա մեջ է, չպետք է մարդու աշխատանքից ազատես, պետք է, նստես նայես, թե ով ինչ ուզի, դա անի»:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`տեւական ժամանակ է` ԱԻՆ վերնախավում հաշտ չեն, եւ դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ հոկտեմբերի 22-ին վարչապետ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: Եւ հիմա, ըստ ամենայնի, հենց նրա կողմնակիցներն են իշխանության որոշ երիտասարդների հետ աշխատում նախարարի դեմ ու ամեն գնով վարչապետի մոտ փորձում են վատաբանել նրան:
Նկատենք, որ իշխանության երիտասարդ թիմում փորձառու մասնագետ, ծանր հրետանի Ցոլակյանին չեն հանդուրժում: Պատճառներից թերեւս կարող է լինել այն փաստը, որ հենց նա է ժամանակին երաշխավորել Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի թեկնածու»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել