Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի ՌուսաստանԻսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներՀնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս
Հայաստան

«69 աշխատողներս դառնալու ենք գործազուրկ». Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Սիրելի պարոն վարչապետ

Ենթադրելով ու կարծելով , որ համապատասխան պաշտոնատար անձիք գիշերօթիկ հաստատությունների հետ կապված իրականությունը, Ձեզ սխալ ու ձևափոխած են ներկայացնում, վերջին հույսի ակնկալիքով, կրկին դիմում ենք Ձեզ, հուսալով, որ ժամանակ կգտնեք, անձամբ կուսումնասիրեք, կարձագանքեք ու դրական լուծում կտաք` մեր ընտանիքների համար կենսական ու գոյապահպան նշանակություն ունեցող, արդարացի խնդրանքին:

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 11-ին դարձյալ նախարարությունից իրազեկվեցինք Դիլիջանի խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության փակման վերաբերյալ, ինչի հետևանքով հաստատության 69 աշխատողներս դառնալու ենք գործազուրկ` չկարողանալով հոգալ մեր ընտւանիքների տարրական պահանջները:

Մեր սաները կհայտնվեն փողոցում` առաջին հերթին զրկվելով կրթության հնարավորությունից ,որը այնքան կարևորում եք Դուք, վատթարանալու են նրանց ծնողների առանց այն էլ ծանր պայմանները:

Մեր համառ ջանքերի ու քանիցս ուղղած խնդրանքների արդյունքում, Տավուշի մարզպետը հաստատության աշխատակիցներին հրավիրեց հանդիպման ու երբ ս.թ. հոկտեմբերի 17-ին մեր մի խումբ աշխատակիցները գնացին նրա մոտ՝ մարզպետարան, վստահ լինելով, որ հանդիպելու են մարզպետ Հ.Չոբանյանին, ով կլսի իրենց խնդրանքը և համապատասխան հիմնավորումներով այն կներկայացնի կառավարությանը, տեղում անակնկալի եկան, այնտեղ տեսնելով սոցիալական հարցերի նախարարության այս լուծարման ծրագրի պատասխանատուներին և WORLD VISION, SOS մանկական գյուղեր, ՀՕՖ կառույցների ղեկավարներին և աշխատակիցներին:

Նման ձևաչափով հանդիպումը անսպասելի էր, որի մասին նախապես իմանալու պարագայում, կարող էինք հանդիպմանը ներկայանալ համապատասխան փաստաթղթային հիմնավորումներով և լիարժեքորեն պատճառաբանել մեր խնդրանքը.
հաստատության լուծարման գործընթացը երկարաձգելու, ձմռանը աշխատողներին գործազուրկ չդարձնելու, երեխաների դեռևս որև է ձևով ոտքի չհանած ընտանիքներին փաստի առջև կանգնեցնելու մասին:

Հանդիպման ժամանակ մեր կողմից մանրամասն ներկայացվեցին բոլոր հիմնավորումները և բազմաթիվ առաջարկներ Դիլիջանի երեխաների խնամքի հաստատությունը վերակազմավորելու ճգնաժամային, վերականգնողական կամ ցերեկային խնամք իրականացնող հաստատության, սակայն մեզ լսող չկար, ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի:

Մեր երկրի մայր օրենքում` Սահմանադրության մեջ նշված է,որ ՀՀ-ն համարվում է սոցիալական, այսինքն` հասարակական ուղղվածության, նյութական ծանր վիճակում ապրողների շահերի պաշտպանության պետություն, որտեղ պետք է երաշխավորված լինի վերջիններիս իրավունքների ու շահերի պաշտպանությունը: Մենք չենք ուզում համալրել գործազուրկների , նպաստառուների, պետությունից անվճար օգնություն ակնկալողների շարքերը, ընդամենը խնդրում ենք հնարավորություն տալ` մեր աշխատանքով ապրել արժանապատիվ կյանքով:

Հաստատության սաների ծնողները հայտնում են մեզ, որ ոլորտի պետական պատասխանատու անձիք գնում են տները և բարոյական ճնշում գործադրելով փորձում են ամեն կերպ համոզել գրել դիմում երեխային հաստատությունից հանելու մասին` տալով տարաբնույթ դատարկ խոստումներ, հաճախ էլ ուղղակի սադրելով` «Դու չես ցանկանում պահել քո երեխային», կամ «Մի շերեփ ճաշ ափսոսում ես քո երեխային» և նման այլ ձևակերպումներ հնչեցնելով, ինչը անթույլատրելի և անբարոյական է երեխաների հանդեպ:

Չէ՞ որ գիշերօթիկ հաստատությունները այն միակ օջախներն են Հայաստանում, որտեղ անապահով, քայքայված ընտանիքների երեխաները ոչ միայն ապրում ու խնամվում են, այլ նաև անցնում են կրթության, դաստիարակության և բազմակողմանի զարգացման ՄԵԾ ԴՊՐՈՑ:

Իրականում այսօրվա դրությամբ ոչ մի փոխարինող կառույց կամ հաստատություն չկա , Հայաստանում գոյություն չունի ոչ խնամատար ընտանիքի ինստիտուտ, ոչ սոցիալական աշխատողի զարգացած ինստիտուտ, ոչ էլ այլ անվճար զարգացման կենտրոններ` անապահով ընտանիքների երեխաներին ներառելու համար:

Հարգելի պարոն վարչապետ,

ևս մեկ անգամ խնդրում ենք Ձեզ հանձնարարել կառավարությանը վերանայելու գիշերօթիկ հաստատությունները փակելու անհիմն որոշումը:

Մենք բոլորս թավշյա հեղափոխության մասնակիցներ ենք, մտահոգ ենք՝ ինչպես մեր ընտանիքների, այնպես էլ մեր պետության բարօրությամբ, թեպետ հաստատակամ ու պատրաստ ենք, սակայն չենք ցանկանում մեր և երեխաների շահերը պաշտպանելու համար դիմել ծայրահեղ քայլերի:

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության ամբողջ անձնակազմ, թվով 69 աշխատակից:

Անձնակազմի և ծնողների կողմից ստորագրված նամակի թղթային տարբերակը առկա է և գտնվում է հաստատությունում: