Կաշառքի համար ազատված պաշտոնյան ԱԱԾ-ական հոր շնորհիվ բարձր պաշտոն է ստացե՞լ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետ է նշանակվել Արթուր Ավալյանը: Մամուլը 2017 թվականին հայտնել էր, որ նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել է զբաղեցրած պաշտոնից կաշառքի համար։ Հետաքրքիր է այն, որ հիմա նշանակվել է նման բարձր պաշտոնի, գրում է hraparak.am-ը։
Մենք տեղեկացանք, որ Ավալյանի նշանակումն այդքան էլ պատահական չէ, կաշառքի համար ազատվածը բարձր պաշտոնի է նշանակվել հոր՝ Ռոբերտ Ավալյանի ԱԱԾ-ի հետ ունեցած ամուր կապերի շնորհիվ․ նա երկարամյա ԱԱԾ-ական է եղել։ Նույն կապերի շնորհիվ էլ ընտանիքի մայրն է պինդ մնացել իր պաշտոնին, նա էլ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ) պետ է։
Արթուր Ավալյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ հայրն արդեն 5 տարի է՝ ԱԱԾ-ում չի աշխատում, կենսաթոշակառու է․ «Որեւէ կապ չկա։ Համապատասխան կարգով մրցույթի եմ մասնակցել, այդ մրցույթի արդյունքում հաղթող եմ ճանաչվել թափուր պաշտոնի համար եւ նշանակվել եմ այս պաշտոնին»։
Նա հաստատեց, որ մայրն աշխատում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։
Նախկինում կաշառքի համար ազատվելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ ասաց՝ մնացած բոլոր հարցերի առնչությամբ զանգահարեք ՊԵԿ լրատվական բաժին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել