Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան
Հայաստան

Վիրահատությունը տևել է 14 ժամ, իսկ ՀՔԾ-ն պարտադրել է, որ բժիշկ Բաբլոյանը հենց այդ օրը ներկայանա հարցաքննության

Երբ քրեական գործը քննող քննիչներից մեկը (քննչական խումբը 3 հոգուց է կազմված) զանգահարեց ինձ և ասաց, որ հոկտեմբերի 22-ին հրավիրվում եմ հարցաքննության, ես նրան ասացի, որ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, սկսվում է մի վիրահատություն, որին 20 տարի սպասել ենք. ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Yerkir.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց իրեն ՀՔԾ կանչելու փաստը՝ նաև տալով իր համաձայնությունը, որ ՀՔԾ քննիչի հետ իր հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները հրապարակվեն:

«Հայաստանում առաջին անգամ իրականացվում է երեխայի լյարդի փոխպատվաստում: Արտասահմանից եկել է 7 մասնագետ, 22 հոգուց կազմված խումբ է մասնակցելու փոխպատվաստմանը: Վիրահատության տևողությունը բավական երկար է լինելու: Որպեսզի մեր աշխատանքում խոչընդոտներ չառաջանան, ասացի՝ հարցաքննությունը տեղափոխենք հոկտեմբերի 24-ին, քանի որ վիրահատության հաջորդ օրը արտասահմանցի մասնագետների հետ սիմպոզիում է լինելու՝ կապված այդ վիրահատության հետ: Քննիչը սկզբում ասաց՝ տեսնենք, հետո նորից զանգեց, ասաց՝ լավ, հետո երրորդ անգամ զանգեց ու ասաց, որ՝ հրատապ է, Դուք պարտավոր եք հոկտեմբերի 22-ին գալ»,- նշեց նա:

Արա Բաբլոյանի խոսքով՝ 10 տարեկան երեխայի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը սկսվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 9-ին, և տևել մոտ 14 ժամ: Հաշվի առնելով, որ ինքը վիրահատության հիմնական համակարգողն է, բացի այդ՝ վիրահատությունից հետո չի կարող հիվանդներին առանց ուշադրության թողնել և երեք-չորս ժամ մասնակցել հարցաքննության, և վիրահատության տևողությունն էլ այնքան երկար էր, որ ստացվում էր` այդ օրը չէր հասցնելու հարցաքննության գնալ, ստիպված է եղել, վիրահատությունը դեռ չավարտած, դուրս գալ վիրահատարանից և գնալ ՀՔԾ:

«Որպեսզի չհնչի, որ Բաբլոյանը խուսափեց հարցաքննությունից և չներկայացավ, ես համաձայնացրել եմ գործընկերներիս հետ ու գնացել ժամը 4-ին: Չգնալու դեպքում կարող է և ինձ բերման ենթարկեին: Հարցաքննությունը տևեց մոտ 3 ժամ»,- փաստեց նա:

ԱԺ նախկին նախագահը նշեց նաև, որ քննիչը, որի հետ շփվել է, թեև հրատապ է կանչել հարցաքննության և հաշվի չի առնվել իր խնդրանքը, այնուամենայնիվ, զրուցելիս բավական հարգալից վերաբերմունք է ցուցաբերել:

«Երկու վիրահատվող անձանց կյանքի անվտանգության հարց էր: Եթե մենք մարդուն չվիրահատենք, նա կարող էր մահանալ, բայց եթե իրենք հենց այդ օրը չհարցաքննեին, ո՞վ էր մահանալու»,- խոսքը եզրափակեց Բաբլոյանը:

Ավելի վաղ Aravot.am-ին ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը պարզաբանել էր. «Արա Բաբլոյանին օրենքով սահմանված կարգով հրավիրել են հարցաքննության երեկ առավոտյան: Սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, եւ Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Ապա` հարցաքննության ընթացքն իր իսկ խնդրանքով ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»: