Պուտինի այցեքարտը վաճառվում է 2 միլիոն ռուբլով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցեքարտը հանվել է վաճառքի 2 միլիոն ռուբլով։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ վաճառողի, այցեքարտը ավելի քան քսան տարվա վաղեմության է։ Այն Պուտինը տվել է իր հորը, երբ դեռ Պետերբուրգի քաղաքապետարանում համակարգում էր արտաքին կապերը։ Վաճառողը նաեւ հավաստիացրել է, որ այցեքարտը լավ է պահպանված։ Նշենք, որ Պուտինը այդ պաշտոնը զբաղեցրել է 1991-96 թթ։


















































