Էդ 1.5 միլիոնը ես էլ եմ ստանում․ Անանյանը՝ իր աշխատավարձի մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսօր անդրադառնալով կառավարության անդամների աշխատավարձերի գաղտնի «բարձրացմանը», իսկ իրականում՝ աշխատավարձերին զուգահեռ ամեն ամիս գաղտնի պարգևավճարներ տրամադրելու թեմային, ասաց, որ դրա մեջ որևէ նպատակադրված գաղտնի որոշման հարց չի եղել։
«Ուղղակի վարչապետի և վարչապետի աշխատակազմի կողմից սահմանվել են որոշակի առավելագույն չափեր, որպեսզի որոշակի պրոցեսներ կառավարվեն։ Օրինակ՝ այդ առավելագույն չափերի սահմանման արդյունքում պարգևավճարը նվազել է»,- ասաց նա։
Հարցին՝ որքա՞ն է նվազել, Անանյանն ասաց, որ դա իր անձնական տվյալն է, ապա ավելացրեց․ «Էդ մեկուկես միլիոնը ես էլ եմ ստանում, առաջ երկու միլիոն էի ստանում, հիմա՝ մեկուկես միլիոն»։
Հիշեցնենք, որ կառավարության այդ գաղտնի որոշման արդյունքում նախարարների աշխատավարձը դարձել է մոտ մեկուկես միլիոն դրամ։
Դիտարկմանը, թե ներքևի օղակներից դժգոհություն կա, որ իրենք էլ ոչ պակաս ծանր աշխատանք են անում, հաճախ՝ ավելի ծանր, քան իրենց ղեկավարները, բայց շատ ավելի քիչ են վարձատրվում, Անանյանն ասաց, որ բոլորն էլ ստանում են պարգևավճար իրենց կատարած աշխատանքի դիմաց, որը հաշվարկվում է համապատասխան գործակիցներով։
«0.3-1.3 գործակցի սահմաններում յուրաքանչյուր աշխատակից գնահատվում է, և յուրաքանչյուր ամիս բոլորի պարգևավճարները գնահատում եմ ես՝ ինքս, իմ համակարգչով։ Եվ, այո, կարող է այդ գործակիցների արդյունքում աշխատակից լինի, որ ստանա ցածր, աշխատակից լինի, որ ստանա բարձր։ Որոշում կայացնողները, որոնք բաժնի պետ և բարձր կարգավիճակ ունեն, նրանք 250 հոգի են ՊԵԿ-ում, իրենց պարգևատրումները մի փոքր ավելի բարձր են»,- ասաց Անանյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն