Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան
Հայաստան

Եթե ՀՔԾ-ն ու դատավորներն իսկապես չեն ենթարկվում քաղաքական ճնշումների, ապա Արսեն Բաբայանը պետք է ազատ արձակվի

 

Եթե այն պնդումները, որ Հատուկ քննչական ծառայությունը, դատավորները չեն ենթարկվում քաղաքական ճնշումների, իրական են, ոչ թե պոպուլիստական նկատառումներով են արվում, ապա միակ օրինական, իրավաչափ որոշումը, որը կարող է կայացվել դատարանում, Արսեն Բաբայանին ազատ արձակելն է, ապօրինի ձերբակալման մասին արձանագրելն է և դրա նյութական ու բարոյական հետևանքները հատուցելը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դատավարությանը` նշելով, որ այն կարելի է դիտարկել որպես դատական համակարգի «թեստի անցկացում»:

«Այս դեպքում մենք իսկապես կհասկանանք, որ գործ ունենք իրավական պետության հետ, հակառակ պարագայում մենք ընդամենը վերահաստատելու ենք այն պնդումները, որ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որոնց վերջնակետը, բնականաբար, այն կեղծ օրակարգն է, որն առնչվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի` հարկադրված հրաժարականի հետ»,-ասաց Սահակյանը:

Վերջինիս համոզմամբ` Արսեն Բաբայանի ձերբակալման հիմքերը բացակայում են, և մենք գործ ունենք անձին ազատությունից ապօրինի զրկելու ինստիտուտի հետ: Ըստ Սահակյանի` անձի ձերբակալման հիմքերը Քրեական դատավարության օրենսդրությամբ սպառիչ կերպով կարգավորվում են, և վարույթ իրականացնող մարմինը մեծ հայեցողություն չունի` բացառապես պետք է չարաշահումների դաշտում գործեր, որպեսզի Արսեն Բաբայանին զրկեր ազատությունից:

«Մասնավորապես, անձին կարելի է ձերբակալել անմիջական ծագած կասկածի հիման վրա, երբ անձը հանցանքի կատարման վայրից փախուստի է դիմում կամ իր վրա կրում է հանցագործությքան հետքեր: Դիտարկենք`փաստաթղթերի կեղծման մեղադրանքը. բոլորս էլ վստահ ենք, որ Արսեն Բաբայանի վրա թանաքի կամ այլ հետքեր չեն եղել, հետևաբար` անմիջական ծագած կասկածի հետ գործ չունենք: Երկրորդ հիմքը, որով կարող էր վարույթն իրականացնող մարմինը ձերբակալել, անձի` այլ տեղանքում գտնվելն է, կամ` եթե նրա գտնվելու վայրը հայտնի չէ. այս պարագայում քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի անձին ձերբակալելու մասին որոշում կայացնել: Անձին մինչև կալանավորումը կարելի է ձերբակալել այն դեպքում, երբ անձի վրա դրվում են խափանման միջոցի հետ կապված պայմաններ, բայց անձը խախտում է»,-ասաց Սիրանուշ Սահակյանն` ընդգծելով, որ վերը նշված կետերից որևէ մեկը չկա, և փաստերը վկայում են, որ Արսեն Բաբայանը պատրաստակամորեն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ:

Հիշեցնենք` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկել են Բաբայանին ձերբակալելու որոշումը:

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին նշանակված դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ Արսեն Բաբայանը չբերվեց դատարան: