Գյուղացուն ասում ենք՝ ապահովագրեք ձեր հողը, որ երբ կարկուտը գա, դուք ոչ թե 30 հազար, այլ 600 հազար դրամ ստանաք.Փաշինյան
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի նիստում հաստատեց Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը:
Հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ հոկտեմբերի սկզբից ապահովագրական պոլիսներ են վաճառվում 6 մարզերում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ, կարկուտից, իսկ երկու մարզում՝ Արարատում եւ Արմավիրում, գարնանային վաղ ցրտահարության դեպքերի առնչությամբ:
«Մենք KfW բանկի աջակցությամբ սուբսիդավորում ենք այդ ապահովագրավճարների կեսը՝ 50-60 տոկոսը: Այս որոշումն այն մասին է, թե այդ սուբսիդավորվող գումարն ինչ եղանակով պետք է փոխանցենք ապահովագրող կազմակերպություններին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ բանաձեւ կա եւ գյուղացին ամեն հեկտարի համար կարող է 500-600 հազար դրամի փոխհատուցում ստանալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով թեմային ասաց, որ մինչեւ հիմա եթե աղետ էր լինում, կարկուտը բերքը փչացնում էր, պետությունը կորստի չնչին մասի չափով փոխհատուցում էր տալիս, իսկ հիմա ապահովագրական պոլիսների դեպքում՝ պետությունը վնասը 50-60 տոկոսն ինքն է վճարելու. «Դրա համար բյուջեում նախատեսում ենք միջոցներ: Հիմա այն մարզերում, որտեղ այս հնարավորությունը կա, խոսակցությունները փակվում են, որ կառավարությունը պետք է գյուղացուն փոխհատուցում տա կարկուտի դեպքում: Սա մենք անում ենք նրա համար, որ գյուղացին ոչ թե իր կորցրածի 1 տոկոսի չափով օգնություն ստանա, այլ ապահովագրական ռեալ փոխհատուցում ստանա իր կորցրած բերքի համար: Այսինքն մենք գյուղացուն ասում ենք՝ ապահովագրեք ձեր հողը, որ երբ կարկուտը գա, դուք ոչ թե 30 հազար դրամ ստանաք, այլ 500-600 հազար դրամ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն