Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան
Հայաստան

Ինչո՞ւ է Հայաստանը Doing Business-2020-ում 6 հետընթաց արձանագրել. Փաշինյանը պարզաբանում պահանջեց նախարարից

Այսօր Համաշխահային բանկը հրապարակել է Doing Business-2020 զեկույցը, որտեղ Հայաստանը հետընթաց է արձանագրել, զիջել է դիրքերը: Այս մասին յսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ խնդրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին պարզաբանել իրավիճակը:

Վերջինս իր խոսքում նշեց, որ այդ զեկույցը կազմելիս 10 ցուցիչ է օգտագործվում. «Դրանք անդրադառնում են կազմակերպության գրանցման պահից՝ սեփականության իրավունքների գրանցում, հարկերի վճարում, քաղաքաշինական թույլտվություններ, դատարաններում վեճեր մինչեւ սնանկացման վարույթներ: Երկրները գնահատվում են 2 եղանակով. 192 երկրներից որ երկիրը այդ 10 ցուցիչներով հավաքում է առավելագույն բալերը, նա պոտենցիալ առավելագույն դիրք է զբաղեցնում: Այս տարվա զեկույցով առաջինը Նոր Զելանդիան է, որն ունի 88,6 միավոր 100-ից: Հայաստանն այս տարվա արդյունքում ունի 74,5 միավոր, որը 2019-ի համեմատ առաջընթաց է արձանագրել 1,3 միավորով: Այսինքն նախորդ տարվա համեմատ ունենք առաջընթաց, որը մեր կատարած բարեփոխումների արդյունքն է:


Առաջընթաց ենք արձանագրել հարկերի վճարման ուղղությամբ: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ մենք ավելացված արժեքի հարկի վերադարձ ենք նախատեսում ոչ միայն արտահանողների համար, այլ նաեւ երբ կազմակերպությունը կապիտալ ծախսերի դեպքում ունի կուտակված դեբետներ:

Դրական առաջընթաց ենք արձանագրել քաղաքաշինական թույլտվությունների մասով, նաեւ արտաքին առեւտրի ոլորտում»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ կա նաեւ երկրորդ դասակարգումը, թե երկրներն ըստ հերթականության ինչպես են դասավորված. «Այդտեղ մենք նախորդ տարի ունեինք 41-րդ հորիզոնականը, իսկ այս տարվա արդյունքում 47-րդ հորիզոնականն ենք զբաղեցնում: Սա նշանակում է, որ թեեւ ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք արձանագրել, բայց գնահատման ամբողջ պատկերի մեջ 46 եկիր ավելի մոտ է առաջին հորիզոնականին:

Սա պայմանավորված է նրանով, որ այս տարի առաջին անգամ ՀԲ-ն փոխել է իր մեթոդաբանությունը փոքր բաժնետերերի պաշտպանություն կոչվող ցուցիչը հաշվարկելու առումով: Դա ցույց է տալիս, թե որքանով են մեր իրավակարգավորումները պաշտպանում փոքր բաժնետերերի շահերը: Մենք այդտեղ էական փոփոխություններ ենք արել: Այս տարի ՀԲ-ն բացի դրանից հաշվի է առնում նաեւ, թե դրանց արդյունքում արժեթղթերի շուկայում քանի ցուցակված մասնավոր կազմակերպություններ կան, որոնք բաժնետոմսեր են շրջանառում: Այսինքն բորսայի կայացվածությունը դարձել է գնահատման հիմք: Այս պատճառով մենք այդ ցուցիչով մեր դիրքը 51-րդից իջել է 120-րդը: Արդյունքում մեր համեմատական դիրքը 41-ից դարձել է 47»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

էկոնոմիկայի նախարարը նշեց, որ եթե ներկայիս գնահատման մեթոդիկան տեղափոխեինք նախորդ տարի, ապա կրկին կլինեինք 47-ը՝ ինչպես նախորդ տարի։

Վարչապետը արձանագրեց, որ սկզբունքորեն դա վատ նորություն չէ: «Անցած տարվանից աննախադեպ իրադարձություններ են եղել Հայաստանում. մի քանի ընկերություններ արժեթղթեր են թողարկել, որը նախաքայլ է արժեթղթերի բորսայում գործունեություն ծավալելու համար: Եթե նահանջի պատճառը դա, է մենք գտնվում ենք նախապատրաստական շրջանում: Սա իհարկե, նաեւ ահազանգ պետք է լինի, որ ավելի ակտիվացնենք արժեթղթերի բորսայի հետ կապված աշխատանքը»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նկատեց, որ հարկերի հավաքման ցուցիչով 30 կետով առաջընթաց ունենք, 82-րդ տեղից դարձել ենք 52-ը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր հերթին ասաց, որ հրապարակված զեկույցում տեխնիկական սխալ են հայտնաբերել, եթե սխալն ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:

Դա առաջացրեց բոլոր ներկաների բուռն ծիծաղը․ Փաշինյանն ասաց, որ անհամբեր կսպսենք այդ սխալը ուղղելուն: