Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան
Հայաստան

Քաղաքական պատվերով թելադրված անհիմն գործ է.Արա Սաղաթելյանը՝ Բաբլոյանի և Բաբայանի քրգործի մասին

«Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի հետ:

Պարոն Սաղաթելյան, հասարակությանն արդեն հայտնի են գործի հանգամանքները, որի շրջանակներում ԱԺ աշխատակազմում Ձեր տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, իսկ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին տրվել է կասկածյալի կարգավիճակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցողը։


Նախ պետք է ասեմ, որ թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Արսեն Բաբայանը ազնիվ և պարկեշտ մարդիկ են ու նրանց այս արհեստածին գործում ներգրավելու համար պետք էր ողջամտության հետ շատ լուրջ խնդիրներ ունենալ։ Ինչ վերաբերում է հարուցված գործին, ես բնականաբար ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը, ու դատելով հրապարակային տեղեկատվությունից, կարծում եմ, որ գործ ունենք իրավապահ համակարգի ոչ ադեկվատ, անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունների հետ, որոնք ուղեկցվում են իրավունքի կոպտագույն խախտումներով։ Սա անհեռանկար գործ է, որն աշխարհի ցանկացած դատարանում փուլ կգար, եթե, իհարկե, այդ դատարանը չի իրականացնի շատ կոշտ քաղաքական պատվեր։

Ի՞նչն է նման վստահության պատճառը։

Ես իրավաբան չեմ, բայց այս օրերին բավականին հաճախակի խորհրդակցել եմ մասնագետների հետ և ոչ միայն իրավունքի մասնագետների հետ։ Կարող եմ ասել, որ սա քաղաքական նպատակահարմարությամբ և քաղաքական պատվերով թելադրված անհիմն և անհեռանկար գործ է, որն արդեն այսօր խարխլում է մեր երկրի շուրջ ստեղծված ընկալումները, միջազգային հեղինակությունը, միաժամանակ հասարակությանը և պետությանը տանում է վտանգավոր նպատակակետի։ Բոլորին է հասկանալի, որ պատվիրատուները կոնկրետ հրահանգ են իջեցրել և, կարծես թե, ոմանց համար արդեն կապ չունի, թե դա ինչպես է կատարվում։ Որևէ նպատակադրում արդարացված չէ, երբ խնդիրներդ լուծում ես անազնիվ եղանակներով, այլոց իրավունքների կոպիտ խախտումներով։ Այս իմաստով գործող իշխանություններն իրենց վարքագծով ձևավորում են մշակույթ, նախադեպեր, որոնք ազդելու են բոլորիս ապագայի վրա ու լավ տեղ չեն հասցնելու ոչ Հայաստանը, ոչ էլ հայությանը։ Նույն Արսեն Բաբայանի կալանավորման հետ կապված քաղաքական դրդապատճառները և կիրառվող գործիքակազմը պարզունակ են և հասկանալի, բայց այդ մեթոդներն աննորմալ են և անընդունելի։ Ուստի Ձեր միջոցով կոչ եմ անում մեր իրավապահներին՝ տղե՛րք, օրենքով ու խղճով գործեք, ուսադիրներ «թռցնելու» ժամանակը չի, երկիր ենք կորցնելու։

Բոլոր դեպքերում Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչո՞ւմ են մեղադրում Արսեն Բաբայանին, Արա Բաբլոյանին։ Ու արդյոք պատրաստվո՞ւմ եք օժանդակել նրանց։

Կրկնում եմ՝ գործը օդից վերցված է, և ներկայացված մեղադրանքը հանգիստ կարող է ժխտվել անգամ լրագրողական հետաքննության միջոցով։

Ինչ վերաբերում է իմ անելիքներին, ես հնարավորինս կօժանդակեմ իմ ընկերների և գործընկերների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև արդարության ու ողջամտության հաղթանակին։ Ու ոչ միայն նրանց դեպքում։ Մեր հասարակությանը նորից կանգնեցնում են երկընտրանքի առջև՝ արժեհամակարգ, թե իշխանության իրավիճակային շահեր։ Փաստ է, որ Հայաստանում առկա է իշխանության ու հասարակության արժեքների ու շահերի հակասություն, առկա է երկակի ստանդարտների կիրառություն, ոչ ադեկվատ, ոչ համաչափ ու իրավաչափ գործողություններ։ Ցավալի է, որ այս պահին «ժողովրդի պահանջի» անվան ներքո կատարվող ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումները տեղի են ունենում ավանդական իրավապաշտպանների ու արտաքին գործընկերների անտարբերության և լռության պայմաններում։ Կարծում եմ՝ մեր երկիրը և համայն հայությունը վտանգավոր զարգացումներից հետ պահելու անհրաժեշտություն է առաջանում, քանի որ արդիականացման գաղափարի խեղաթյուրումը և իշխանության կողմից «նպատակը արդարացնում է միջոցները» մոտեցման համատարած կիրառումը մոտակա ամիսների ընթացքում կարող է հասցնել մի վիճակի, որն ընդունված է անվանել «point of no return» (անդառնալիության կետ), և կհայտնվենք փակ շղթայի մեջ, որի պայմաններում այլևս բարդ կլինի իրացնել մեր ազգային շահերը՝ սոցիալ-կենցաղային պահանջներից մինչև ազգային անվտանգություն։