Արսեն Բաբայանը ոչ թե քաղբանտարկյալ է, այլ` քաղպատանդ. իշխանությունը գործադրում է իր ամենաստոր գործիքակազմը. Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ Արսեն Բաբայանը ոչ թե քաղբանտարկյալ է, այլ՝ քաղպատանդ:
«Որովհետև նրա ապօրինի ազատազրկումը նպատակ ունի որոշակի քաղաքական պրոցեսների նկատմամբ ճնշումներ իրականացնելու: Նրա ապօրինի ազատազրկումը կապված չէ միգուցե նրա քաղաքական գործունեության հետ, բայց տեսնում ենք «սանիկների» որս է սկսվել Հայաստանում, և իշխանությունը գործադրում է իր գործիքակազմի ամենաստոր գործիքները՝ իր քաղաքական նպատակին հասնելու համար»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ իր համար այս ամենը նույնիսկ զավեշտալի է թվում. «Որովհետև ուժեղ իշխանությունը երբեք նման մակարդակի գործիքակազմով չէր մտնի պրոցեսի մեջ, որովհետև «կա մարդ՝ կգտնենք քրեական հոդված» ասույթն անցյալ դարի 30-ականներին էր արդիական, մեզ թվում էր՝ մի վայրենի ժամանակահատված է եղել, որ մեզ հետ չի կարող երբեք առնչություն ունենալ, բայց այսօր մենք ականատես ենք լինում դրան, երբ իշխանության համար ցանկացած մարդու համար հընթացս հոդված հորինելը դարձել է աշխատաոճ, սա շատ ցածր մակարդակի հետապնդում է»,- ասաց նա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ նրա, ոչ թե կառչած է իր աշխատանքից, ինչպես փորձ է արվում ներկայացնել, այլ միայնակ որոշել է դիմակայել և ցույց տալ, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանական քարոզչամիջոցները: «Եվ նրա մոտ ստացվեց, նա շատ լուրջ ներդրում ունի մեր պետականության մեջ, որ ի ցույց դրեց այս պրոցեսի զզվելի կողմերը, որ մարդկանց ոնց են շանտաժի ենթարկում, կեղծ, շիծու հոդվածներ հարուցում, նույնիսկ ֆիզիկական ճնշումներ գործադրում»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը նշեց, որ բոլոր իշխանական ճյուղերը այս մեթոդներով են բռնազավթել, շատերը հանձնել են իրենց դիրքը, պետականության պահպանման իրենց փոքր մասը, միայն թե անձնական ճնշման չենթարկվեն:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն