Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում Փեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն Սուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագով ԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը Լիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառով Ժոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անելՉինաստանի նախագահը հորդորել է անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները Մերձավոր ԱրևելքումՄասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներՌուսաստանը, Չինաստանի հետ միասին, ձգտում է կառուցել ավելի արդար և ժողովրդավարական աշխարհակարգ. Պեկինում հանդիպել են Պուտինը և ՑզինպինըՍի Ցզինպինը և Պուտինն ընդգծել են Չինաստան-Ռուսաստան կապերի ամրությունըՈւիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.ԴմիտրիևԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը «մոտ ապագայում» կայցելի Ռուսաստան
Հայաստան

Որպես այս երկրի քաղաքացիներ՝ թույլ չենք տալու, որ իրավական պետությունից անցում կատարվի դեպի ջունգլիներ. Միհրան Հակոբյանը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Որպես այս երկրի քաղաքացիներ՝ մենք թույլ չենք տալու, որ իրավական պետությունից անցում կատարվի դեպի ջունգլիներ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Որովհետև եթե չկա իրավական պետություն, եթե մենք իրավական ռեժիմում չենք ապրում, սահմանադրական կարգը վերջնականապես տապալվում է, ստացվում է, որ սա ջունգլիներ է, ով ավելի ուժեղ է, ավելի շատ մարդ ունի և կարող է ավելի շատ ուժ գործադրել, նա էլ հաղթելու է»,- ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ ՀՀ-ում հաստատված ռեժիմը այս գրոհը կշարունակի այնքան, որքան կկարողանա: ««Այնքան մինչև հասարակությունը կասի «ստոպ», այլևս չի կարելի, ես թույլ չեմ տալիս: Հասարակությունը, ժողովուրդը պետք է դեմն առնեն, որովհետև ռեժիմը նախ բռնազավթեց գործադիր, ապա օրենսդիր իշխանությունը, այսօր փորձում է բռնազավթել դատական իշխանությունը վերջնականապես, որից հետո գալու է լրագրողների հերթը, գրոհով վերցնելու են և թույլ չեն տալու իրենց լուսաբանել, քանի որ կա՛մ ինքը նստած կլինի, կա՛մ էլ իրենց թույլ չեն տա լուսաբանել»,-ասաց նա:


Միհրան Հակոբյանը նշեց, որ այն քայլերը, որ կատարվում են Արսեն Բաբայանի անձի հետ կապված, բացահայտ, բոլորի համար հասկանալի ապօրինությունների դաշտից են: «Ստացվում է, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարն ասում է, որ մարտի 2-ին է մուտք արվել դիմումը, ԱԺ նախագահն ասում է, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, Արսեն Բաբայանը դա պնդում է, բայց իրեն ձերբակալում են: Ձերբակալության մասն ինքնին արդեն իսկ քաղաքական գործունեության շարքից է, և բռնաճշնումների շարքից է և բոլորի համար է պարզ, որ սա կապված է Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելու քայլերի հետ»,-ասաց նա:

Քաղաքական գործիչը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե դատարանն այսօր ինչ որոշում կկայացնի՝ հանրության մտահոգ, ակտիվ հատվածը պետք է իր մտահոգությունը բարձրաձայնի պետության իրավական ապագայի հետ կապված:

«Ընդհանրապես բոլոր մարդիկ, ովքեր ուզում են ապրել իրավական համակարգում, իրավական պետության մեջ, պետք է իրենց ձայնը բարձրացնեն իրենց ներկայությամբ, իրենց որոշակի բողոքի ակցիաներով, ով ինչպես կարող է , «Ֆեյսբուքում», փողոցում, թե տանը կլինի, բոլորը պետք է բարձրաձայնեն... Արսեն Բաբայանով հարցը չի սահմանափակվելու»,-ասաց նա:

Միհրան Հակոբյանը նշեց, որ ոչ մեկի համար մեր երկում այլևս գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած ձևով ցանկանում է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից։

«Կատարվում են այս քայլերը Հրայր Թովմասյանի դեմ, սկզբում սանիկներին են ձերբակալում, հետո հոր հետ կապված՝ տան տանիքի, հետո երեխաների հետ կապված, հիմա Հրայր Թովմասյանին ճանաչողներին են փորձում ձերբակալել, հետո կալանավորել։ Ով Հրայր Թովմասյանին բարև է տվել, մի տեղ հետևից գնալու են, որպեսզի այդ բռնաճշնումները շարունակեն։ Այլ ճշմարտություն փնտրելն այստեղ անշնորհակալ գործ է, դրա մասին գիտեն բոլորը մեր երկրում, ցավոք, մի մասը դեռևս լռում է, մի զգալի մասը դա բարձրաձայնում է և գնալով այդ ձայնը ավելի լսելի է դառնալու»,-ասաց նա:


ԱԺ նախկին պատգամավորը նշեց, որ ինքն այստեղ եկել է ոչ միան Արսեն Բաբայանին աջակցություն հայտնելու համար, այլև ասելու, որ բոլորի հետևից են գալու:

Լրագրվողների հարցին, թե իրեն թիրախում համարում է, Միհրան Հակոբյանն ասաց, որ համարում է այնքաով, որքանով ինքը որոշել է բարձրաձայնել ՀՀ-ում առկա խնդիրները: «Եվ ես պատրաստ եմ կրել իմ չափ զրկանքները՝ ընդհուպ մինչև դատապարտվել, եթե գտնում են, որ պետք է դատապարտեն, խոսքի իրավունքը սահմանափակեն և իրենց ընդդմախոսներին լռեցնեն բանտարկելու տարբերակով, ես դրան էլ եմ պատրաստ»,- ասաց նա։