Դիտարկումներ են եղել Երեւանի երեք դպրոցներում. արգելված սնունդ է հայտնաբերվել՝ պիցցա եւ հոդթոգ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երեւանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 եւ Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։
ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկումների ընթացքում թիվ 129 եւ 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն եւ Ա/Ձ Խորեն Հովհաննիսյանը) հայտնաբերվել են թերի մակնշմամբ եւ կրեմային հրուշակեղեն, որը դպրոցի տարածքում վաճառելն արգելվում է:
Իսկ թիվ 82 հիմնական դպրոցի բուֆետում (վարձակալում է Ա/Ձ Սարիկ Անտոնյանը) հայտնաբերվել են ոչ միայն թերի մակնշմամբ եւ կրեմային հրուշակեղեն, այլեւ պահման պայմանների խախտմամբ պիցցա եւ հոթդոգ: Բոլոր այս սննդամթերքների վաճառքը դպրոցի տարածքում արգելվում է՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2014թ. թիվ 32Ն հրամանի: Այս դպրոցի սննդի կետը գործել է նաեւ սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով, սառնարաններ չեն եղել:
Բոլոր դպրոցներում տրվել են արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, սահմանվել է ժամկետ:
Գործընթացը շարունակական է, վերահսկողական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզերի եւ Երեւանի դպրոցներում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն