Աշխարհը պետք է ճանաչի ժամանակակից Հայաստանը. Օվեռն-Ռոն-Ալպեր դեպարտամենտի ղեկավար
Հայաստանը երկիր է, որի մասին մտածում ես ինչպես բարեկամի: Այս մասին ֆրանսիական Օվեռն-Ռոն-Ալպեր դեպարտամենտի ղեկավար Լորան Վոկիեն ասել է Երեւանում Հայաստանի հետ բարեկամությանը նվիրված երեկույթի ժամանակ: Նշենք, որ սա դեպարտամենտի նման ներկայացուցչական պատվիրակության առաջին այցն է:
Լորան Վոկիեի խոսքով՝ ինչպես բոլոր ֆրանսիացիների, իր վրա անձամբ եւս մեծ տպավորություն է գործել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը: «Հայաստանը երկիր է, որի մասին մտածում ես ինչպես բարեկամի: Հավանաբար, նրա մարմնավորում կարելի է անվանել Շառլ Ազնավուրին»,- նշել է Վոկիեն: Հայ համայնքի հետ շփվելիս հայտնվում ես նրա ջերմության, բարյացակամության, հյուրընկալության տպավորության տակ: «Հուզում է նրա խորագույն կապվածությունն իր արմատներին: Միաժամանակ՝ հարգանքը Ֆրանսիայի եւ ամեն ֆրանսիականի հանդեպ»,- շեշտել է Վոկիեն:
«Աշխարհը պետք է ճանաչի Արարատի ստորոտին գտնվող երկրի ներուժը: Տեսնի ժամանակակից Հայաստանը»,- հայտարարել է դեպարտամենտի ղեկավարը: Հակիրճ ներկայացնելով վարչապետի հետ հանդիպման արդյունքները՝ Լորան Վոկիեն ընդգծել է, որ նշվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները՝ թվային տեխնոլոգիաներ, էկոտուրիզմ, լեռնադահուկային տուրիզմ: «Ես տեսա երկիր, որտեղ իշխանափոխությունը տեղի է ունեցել առանց բռնության: Աշխարհում որտե՞ղ կտեսնես նման բան: Հիմա անհրաժեշտ է միահամուռ այնպես անել, որ Հայաստանի վաղվա օրն ավելի լավը լինի»,- նշել է դեպարտամենտի ղեկավարը:
Պատվիրակությունն այսօր կայցելի Գյումրի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն