Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անել
Հայաստան

ՍԴ-ն ԱԺ-ի նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք, որն, իհարկե, կստանա արձագանք. Լիլիթ Մակունց

Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի կողմից հնչեցված հարցադրումներին կամ մտահոգություններին չի տվել պատասխան, որոնք պետք է հաստատվեին կամ փարատվեին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում։ Եվ փոխարենը, ՍԴ-ն որոշում է կայացրել, որ ուղղակի թողնում է առկախված եւ դրանով, իմ գնահատմամբ, ԱԺ-ի նկատմամբ դրսեւորվել է ՍԴ-ի կողմից անհարգալից վերաբերմունք, որն, իհարկե, արձագանք կստանա»,- ասաց Մակունցը։


Մակունցը նկատեց, որ ՍԴ-ն ոչ միայն պատրաստ չէ եւ չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներին, այլեւ չի ուզում դրանք քննարկել. «Դրանով իսկ խորացրել է վստահության այն ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ։ Մեր գործողությունները շարունակելու են մնալ նույնը, ինչ նախկինում էր։ Մենք մեր առաջ խնդիր չէինք դրել այն նախագծով լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, շարունակելու ենք այն պլանով, որով ներկայացված է թե նախարարության կողմից ռազմավարական փաթեթով, բայց միեւնույն ժամանակ, ԱԺ-ն չի սահմանափակվելու միայն նախարարության կողմից ներկայացված փաթեթով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումների, վստահությունը դատարանների եւ դատավորների նկատմամբ վերականգնելու ուղղությամբ։ Արդարադատության նախարարության եւ ԱԺ-ի համատեղ աշխատանքի արդյունքում մեր վաղաժամ կենսաթոշակի փաթեթն ենք առաջիկայում պատրաստվում ընդունել»։

Մակունցը նշեց, որ նախագիծը ներկայացնելիս ինքը չի բացառել ոչ մի եզրակացություն կամ որոշում ՍԴ-ի կողմից. «Քանի որ այն ՍԴ-ն, որը տասնյակ տարիներ լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները, այդ ՍԴ-ից ամեն ինչ սպասելի է»։

Նրա խոսքով՝ ԱԺ-ն խնդիր չի դրել Հրայր Թովմասյանի հեռանալով լուծել ՍԴ-ի ճգնաժամը. «Մեզ համար կարեւոր է նաեւ արձանագրել, թե նախագիծը ներկայացնելուց հետո ինչ դիրքավորում ունի ՍԴ-ն»։

Դիտարկմանը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցն այնքան է ուշադրության կենտրոնում պահվել, որ մյուս ոչ պակաս կարեւոր խնդիրներին անդրադարձ չի կատարվում, Մակունցն ասաց.

«Համաձայն չեմ այդ գնահատականի հետ։ Այն նախագիծն ու գործընթացը, որն իրականացվում էր Հրայր Թովմասյանի հետ կապված, բոլորովին առանձին նախագիծ էր, որին ընթացք էր տրվել հանգամանքների ի հայտ գալու պարագայում, մենք էլ ձեռնպահ չենք մնացել այդ գործընթացն առաջ տալուց»։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելուն՝ բացառեց, որ կարող է այդ ամենն իրականացվել քաղաքական դրդապատճառներից ելնելով. «Բացառում եմ բոլոր այն ենթատեքստերը եւ մեկնաբանությունները, որոնք դրվում են քաղաքական դրդապատճառների առումով։ Չի կարող նման բան լինել, չի կարող լինել այն իշխանության պարագայում, որը մերժել է քաղաքական հետապնդումների երեւույթը»։

Մակունցը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները գործում են եւ կգործեն իրենց լիազորությունների եւ գործառույթների շրջանակում. «Ոչ թե վստահության պակասն է, այլ ցանկություն ունեմ իրավապահ մարմինների զգոնություն էլ ավելի ուշադրությունը սեւեռել այդ հանգամանքի վրա, որովհետեւ նրանց լիազորությունների շրջանակում առաջնորդվելը եւ խիստ իրավական փաստարկներով առաջնորդվելն է, որ երաշխավորելու է, որը որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնի դա»։

Հարցին՝ արդյոք որեւէ կապ չկա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված ՍԴ-ի որոշման եւ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հետ, Մակունցն ասաց, որ վաղուց արդեն իսկ ԱԺ-ն հայտարարել էր, որ ՍԴ-ի հետ կապված իրենք փնտրտուքների մեջ են եւ փորձում են լուծումներ գտնել։

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ կան նախարարներ, որոնք իրենց պատգամավորական մանդատն առանց վայր դնելու դարձել են նախարարներ, Մակունցն ասաց, որ եթե կան այդպիսի նախարարներ, ապա Ծառուկյանը թող փաստերով խոսի. «Ես նման տեղեկատվություն չունեմ, քանի որ պարոն Ծառուկյանը բարձրացրել է այդ հարցը, եթե կան փաստարկներ, ապա թող փաստարկները հնչեցնի»։